Կոտրել կարծրաիպերը. Bratz տիկնիկները նշանավոր կանանց տեսքով

Կանադացի նկարչուհի Վենդի Ցաոն  վերափոխում է  Bratz տիկնիկների տեսքը ՝  նմանակելով նրանց  երևելի կանանց,  ովքեր  փոխել են աշխարհը: Ինչպես հայտնում է The Huffington Post UK-ը, նա իր Mighty Dolls/ Հզոր տիկնիկներ  նախագծի շրջանակում ստեղծվել են իրավապաշտպան, նոբելյան մրցանակակիր Մալալա Յուսուֆզայի ու գրող Ջոան Ռոուլինգի նման նշանավոր կանանց տիկնիկային «նմանակները»:

 

Ցաոն պատմել է, որ իրեն ոգեշնչել են Սոնի Սինգհի Tree House տիկնիկները (Սինգհը պոպուլյար տիկնիկների վրայից ջնջում է շպարը, որպեսզի նրանք ավելի բնական տեսք ունենան): Bratz տիկնիկները  նման վերափոխման կարիք վաղուց  ունեին, գրում է պարբերականը:

 

Նկարչուհու խոսքով, ինքն իրոք հիանում է Mighty Dolls նախագծում ներկայացված կանանցով, նրանց արարքներով կամ էլ ձեռքբերումներով: «Հենց այդ կանայք պետք է լինեն դերակատարային մոդելներ՝ Disney-ի կամ Հոլլիվուդյան պերսոնաժների  փոխարեն կամ էլ դրանց հետ միասին»,- շեշտել է Ցաօն: «Մենք պետք է երեխաներին ցույց տանք, որ այդ հրաշալի կանայք նույնպես ժամանակին երեխաներ են եղել: Եվ որ նման ներուժ բոլորն ունեն»,- հավելել է նա:

 

Նախագծում նաև  ներկայացված են ՄԱԿ –ի խաղաղության դեսպան ու պրիմատոլոգ Ջեյն Գուդոլը, մոդել, գրող ու ակտիվիստ Վարիս Դիրին, առաջին կանադուհի տիեզերագնաց Ռոբերտա Բոնդարը:

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Ի՞նչն է ստիպում մարդկանց դիմել պլաստիկ վիրաբույժին

Կոտրել կարծրաիպերը. Bratz տիկնիկները նշանավոր կանանց տեսքով

Barbie-ի գովազդում առաջին անգամ տղա է նկարահանվել

Փրկե՛ք ձեր դուստրերին/ տեսահոլովակ

Գեղեցկության իդեալները. հարափոփոխ, ինչպես աշխարհը

 Գեղեցկությունը զոհեր է պահանջում

Ինչպե՞ս փրկել հայուհիներին գեղեցկության կարծրատիպերից

 

Դիտումների քանակը` 2692

Գլխավոր էջ