Կովկասի Խաղաղության Մրցանակ ՝ երիտասարդ կանանց համար
‹‹Երիտասարդ կանանց Կովկասի խաղաղության մրցանակը›› հիմնադրվել է խաղաղության կառուցման գործում երիտասարդ կանանց բացառիկ դերի և առաջնորդական կարողությունների, կոնֆլիկտների կանխարգելման գործում նրանց կարևորագույն դերի ճանաչման, ինչպես նաև մարդու իրավունքների վերակագնման պաշտպանության նպատակով: Սույն մրցանակի գաղափարը ներշնչվել է խաղաղության եւ մարդու իրավունքների հայտնի ակտիվիստ, Օլաֆ Պալմյի անվան Խաղաղության մրցանակիակիր, մարդու իրավունքների եւ խաղաղարար Անահիտ Բայանդուրի (1931-2011) գործունեությամբ:
Սույն պարգևը ուղղված է խաղաղության կառուցողների նոր սերնդի աջակցությանը: Դրա նպատակն է համարվում երիտասարդ խաղարարների ներդրման ճանաչումը, ինչպես նաև նրանց խրախուսելը եւ աջակցելը, դրանով իսկ նրանց հնարավորություն տալով զգալու իրենց պատասխանատվությունը ոչ միայն իրենց համայնքների, այլեւ այն աշխարհի համար, որտեղ նրանք ապրում են:
Մրցանակին կարող են հավակնել 25-ից մինչեւ 45 տարեկան երիտասարդ կանայք կամ այն կազմակերպությունները, որնք ներդրում են ունեցել խաղաղության ամրապնդմանը իրենց համայնքում: Նրանք պետք է լինեն այն անձինք, որոնց խաղարար և իրավապաշտպան գործունեությունը հայտնի է հասարակությանը: Դա կարող է լինել քաղաքացիական ակտիվության, գիտական աշխատանքի, լրագրողական հրապարակումների, սոցիալական հոդվածների օգտագործման արտահայտություն` որպես գործունեության միջոց: Տվյալ գործունեությունը պետք է երկարաժամկետ ներգործություն ունենա խաղաղության և վստահության ստեղծման գործընթացի վրա: Անձի կամ կազմակերպության գտնվելու աշխատանքային տեղը ներկա ժամանակում էական չէ, կարևորը նրանց գործունեությունն է և դրա կապը Կովկասի տարածաշրջանի հետ:
Հայտերի ընդունուման վերջնժամկետը 2012 թվականի դեկտեմբերի 20-ը ներառյալ.
Թեկնածուների բոլոր հայտերը պետք է ներկայացվեն ընտրական հանձնաժողովներին Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում (անհրաժեշտ տեղեկատվության և հասցեների վերաբերյալ տես սույն ձևի 8-րդ էջը): Ընտրական հանձնաժողովների զեկույցների հիման վրա` ‹‹Հարավային Կովկասում հանուն խաղաղության կանանց նախաձեռնության›› խորհուրդը որոշում է հաղթողին: Մրցանակին հավակնող անվանակարգերը (թեկնածությունները) հայտարարվելու են 2012 թ. դեկտեմբերի 25-ին:
Թեկնածուների առաջադրման պահանջներին եւ դիմումի ձեւաչափին կարելի է ծանոթանալ ‹‹Ժողովրդավարությունն այսօր » ՀԿ-ի կայքէջում.
Հարցերի դեպքում դիմել.
Արմեն Առաքելյան, Աննա Իշխանյան
Հեռ.` +374 10 53 19 56, +374 77 40 45 18, +374 77 40 45 18
Email: info@democracytoday.am,
P.S. Նշենք, որ 2012-ին այս մրցանակի արժանացավ մեր հայրենակցուհին՝ Իննա Հայրապետյանը Ռուսաստանի Գրոզնի քաղաքից:
Նրա մասին պատմող հոդվածը կարելի է կարդալ «Դոշ» (Խոսք) ամսագրում.
‹‹Մենք պահանջում ենք` հնարավորություն տալ խաղաղությանը››
Ջոն Լենոն, երգիչ, կոմպոզիտոր և քաղաքական գործիչ, ‹‹Բիթլզի ›› անդամ
‹‹Մենք պահանջում ենք` հնարավորություն տալ երիտասարդներին կառուցելու խաղաղություն››
‹‹Հարավային Կովկասի կանայք հանուն խաղաղության և բարգավաճման ››
տարածաշրջանային շարժում
Դիտումների քանակը` 4763