Կոնգոյի կանանց նամակը ԱՄՆ նախագահ՝ Օբամային
… Ամբողջ աշխարհում բռնաբարությունը կիրառվում է որպես պատերազմի և տառապանքի զենք: Յուրաքանչյուր ժամ մոտ 50 կանայք և աղջիկներ բռնաբարության են ենթարկվում արևելյան Կոնգոյում: Սիրիական հակամարտության մեջ կանայք և աղջիկները նույնպես բախվում են բռնաբարության և բռնության, որի նպատակն է, վերահսկել, վախեցնել և նվաստացնել: Ամբողջ աշխարհում զոհերը շատ հաճած ստիպված են լինում տանել անցանկալի հղիությունը, քանի որ նրանց համար հասանելի չեն աբորտը և այլ առողջապահական ծառայությունները…
Վերջերս Լոնդոնում կայացած հակամարտություններում սեռական բռնությունների խնդրին նվիրված գագաթաժողովի օրերին Կանանց գլոբալ հիմնադրամը ուշագրավ մի նամակ տարածեց թեմայի առնչությամբ: Արևելյան Կոնգոյում մասայական բռնաբարությունների զոհ դարձած կանայք դիմել էին ԱՄՆ նախագահ Օբամային կոչով՝ վերացնել այն օրենսդրական արգելքները, որոնք անհասանելի են դարձնում ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող առողջապահական ծառայությունները իրենց համար;
Խնդիրն այն է, որ բռնաբարություններից տուժած կանայք շատ հաճախ կանգնում են անցանկալի հղիության խնդրի առջև, իսկ ԱՄՆ-ի Արտերկյա օգնության մասին ակտում տեղ գտած Հելմսի փոփոխությունները դեռևս տասնամյակներ առաջ արգելեցին ԱՄՆ-ի կողմից հատկացվող օգնության գումարները վճարել աբորտների համար՝ որպես ընտանիքի պլանավորման մեթոդ: Կանայք իրենց նամակում պնդում են, որ այդ օրենքի սխալ մեկնաբանությունից նրանք կրկնակի են տուժում եւ իրականում օրենքը չի արգելում օգնություն ցուցաբերել իրենց դեպքում.
«Պարոն Նախագահ, մենք ձեզ կոչ ենք անում միանշանակ կարգադրել, որ ԱՄՆ-ի միջոցները կարող են օգտագործվել արտասահմանում տարբեր առողջապահական ծառայություններ մատուցելու նպատակով՝ բռնաբարության, ինցեստի կամ կյանքի համար վտանգավոր դեպքերում՚՚», – ասված է նամակում, որին արդեն հազարավոր մարիկ են միացել ողջ աշխարհում :
Առավել մանրամասն այստեղ.
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Մեծ Բրիատնիայի թագուհին ասպետական տիտղոս շնորհեց Անջելինա Ջոլիին
«Ժամանակն է գործել» և դադարեցնել սեռական բռնությունը հակամարտություններում
Սեռական բռնությունը որպես ցեղասպանության իրականացման միջոց
«Արյան և մեղրի երկրում». հրավեր ֆիլմի ցուցադրությանը / թրեյլեր
Բռնաբարությունը՝ ռազմական հանցագործությունների ցուցակում
Հայոց ցեղասպանությունն ու հայ կանանց կրկնակի ցավը…
«Դու պետք է քո պատմությունը պատմես»…/ վիդեո
«Ցեղասպանության որբերը» ֆիլմի պրեմիերան` ամերիկյան PBS հեռուստաալիքով/ վիդեո
Անտոնիա Արսլանի «Արտույտների ագարակը» վերահրատարակվել է Երևանում
Դիտումների քանակը` 3610