Գավառում կնոջ ծեծի արդյունքում ամուսինը հայտնվել է հիվանդանոցում, իսկ կինը` ոստիկանությունում
Տանը, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում՝ 24-ամյա Անժելա Ղարիբյանը մուտքի դռան կոտրված ապակու բեկորով հարվածներ է հասցրել ամուսնուն` 32-ամյա Գագիկ Մանուկյանը եւ պատճառել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Այս մասին է հայտնում News.am- ը ՝ հղում կատարելով ՀՀ ոստիկանության Գավառի բաժնից ստացված տեղեկատվության վրա:
Ըստ այդմ, ամուսինը կրծքավանդակի ձախ կեսի առաջնային մակերեսի եւ որովայնի ձախ կեսի առաջնային մակերեսի կտրած վերքեր, փակեղի եւ մկանների վնասում ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Գավառի հիվանդանոց, իսկ Անժելան ներկայացվել է ոստիկանության բաժին: Անժելայի ձախ աչքի մասում առկա են եղել կապտուկներ:
Ամուսիններին տրվել է դատաբժշկի ուղեգրեր: Կատարվում է հետաքննություն:
Դիտումների քանակը` 3856