ԿԸՀ-ն հրապարակել է 2018թ. ընտրական գործընթացներին կանանց ու տղամարդկանց մասնակցության ամփոփ տվյալները
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է «Վիճակագրական տվյալներ. Կանանց ու տղամարդկանց մասնակցությունն 2018թ. ընտրական գործընթացներին» գրքույկը: Առաջին անգամ ներկայացված են սեռով տարբերակված ամփոփ տվյալները ընտրական գործընթացների բոլոր մասնակիցների, այդ թվում ընտրողների, թեկնածուների , բոլոր մակարդակների ընտրական հանձնաժողովների անդամների , տեխնիկական մասնագետների, դիտորդների , լրագրողների մասին :
Գրքույքում ամփոփված են 2018թ. արտահերթ խորհրդարանական ընտրություններին և ՏԻՄ ընտրություններին կանանց ու տղամարդկանց մասնակցության տվյալները: Ներկայացված են նաև տեղական ինքնակառավարման մարմիններում ընտրված անդամների տվյալները՝ 2019թ. ապրիլի դրությամբ:
Գրքույկը հրատարակվել է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) կողմից «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» (ՀԸԳԱ) ծրագրի օժանդակությամբ։ ՀԸԳԱ ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական Միության, Գերմանիայի Դաշնային Հանրապետության, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի, Շվեդիայի և Հայաստանի Հանրապետության կառավարությունների կողմից և իրականացվում է ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի կողմից։
Գրքույկը հասանելի է ԿԸՀ -ի պաշտոնական կայքում այստեղ
Դիտումների քանակը` 1373