Կառավարության նոր հին կազմը
Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնապես հաստատված նոր կազմը կանանց ներկայացվածության առումով նորություն չի պարունակում:
Ինչպես եւ նախորդ կաբինետում` նախարարների 18 պորտֆելներից միայն երկուսն են բաժին հասել կանանց: Մշակույթի նախարար` Հասմիկ Պողոսյանը եւ Սփյուռքի նախարար` Հրանուշ Հակոբյանը կշարունակեն պաշտոնավարել:
Ի դեպ, տոկոսային հարաբեկցությամբ կանայք նախարարների կաբինետում 11 տոկոս են կազմում, այսինքն գրեթե նույնքան, ինչքան նորընտիր Ազգային ժողովում:
Դիտումների քանակը` 3537