Կաննի կինոփառատոնում կազմակերպիչներն արգելել են տափակ կոշիկներով կանանց մուտքը: Դրա մասին է տեղեկացնում «Screen Daily»-ն :
Կինոփառատոնի կազմակերպիչները հայտարարել են, որ բոլոր հյուրերին նախապես հայտնել էին, այսպես կոչված, «դրես կոդի» մասին, համաձայն որի՝ բոլոր կանայք պետք է ներկայանային բարձրակրունկ կոշիկներով:
Այդ ամենի արդյունքում որոշ կանայք, ում տարիքը 50–ի մոտ էր եւ ովքեր բժշկական ցուցումներից ելնելով բարձրակռունկից հրաժարվել են, չեն կարողացել ներկա գտնվել «Քերոլ» ֆիլմի դիտմանը: Ականատեսներից մեկը պատմել է, որ մի քանի կանանց հրաժարվել են ներս թողնել կոշիկների պատճառով եւ առաջարկել են նրանց մոտակա խանութներից բարձրակրունկ կոշիկ գնել և վերադառնալ միջոցառմանը:
Հատկանշական է, որ ավելի վաղ կինոփառատոնը քննադատության էր ենթարկվել այն բանի համար, որ այնտեղ ներկայացված կին ռեժիսորների թիվը բավական փոքր էր, և կազմակերպիչներին կոչ էին արել վերացնել այդ անհավասարությունը:
Կաննի կինոփառատոնում արգելել են տափակ կոշիկներով կանանց մուտքը

Դիտումների քանակը` 4029