«Կանանց օրակարգը» շարունակում է ուժի մեջ մնալ. ուղերձ նորընտիր պատգամավորներին

 

«Հավասար» քարոզարշավը  նախաձեռնող  կազմակերպությունները  շնորհավորում են  նորընտիր  պատգամավորներին ՝ հաջողություններ մաղթելով  նրանց  օրենսդիր գործունեության մեջ և հիշեցնելով, որ  խորհրդարանական  ընտրություններին ընդառաջ ներկայացված «Կանանց օրակարգը»  շարունակում է ուժի մեջ մնալ: Ակնկալվում է հատկապես կին  պատգամավորների ակտիվությունը «Կանանց  օրակարգը»  առաջ տանելու հարցում: 

 

Հիշեցնենք, որ «Կանանց օրակարգը»  մշակվել էր «Հավասար» քարոզարշավի շրջանակներում, որն իրականացվում է «ՕքսԵՋեն» երիտասարդության և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամի կողմից` WomenNet.am  կայքի  և «Ընտանիքի ակադեմիա» ՀԿ-ի հետ համագործակցությամբ:  

 

«Կանանց օրակարգը»  ներկայացվել էր հանրությանը դեռ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ,  քննարկվել  ընտրություններին մասնակից քաղաքական ուժերի  և կանանց ՀԿ-ների ներկայացուցիչների հետ: Սակայն այսօր էլ նա  շարունակում է ուժի մեջ մնալ: Օրակարգի  հիմնական նպատակն է նորընտիր Ազգային ժողովում ներկայացված պատգամավորների  ուշադրությունը հրավիրել կանանց ու տղամարդկանց հավասարությունն ապահովող հիմնախնդիրների վրա` ակնկալելով, որ նրանք ոչ միայն կբարձրացնեն այդ հարցերը խորհրդարանի ամբիոնից, այլև լուծումներ կառաջարկեն դրանց ուղղությամբ:  Չէ որ խորհրդարանական կառավարման   պայմաններում ՀՀ Ազգային ժողովի մաս կազմող քաղաքական ուժերն են պատասխանատվություն կրում գործադիր իշխանության կողմից իրականացվող քաղաքականության համար:

 

«Կանանց օրակարգ»- ի տեքստը ներառում է մի շարք  հարցադրումներ՝ կապված կանանց ու տղամադկանց հավասար իրավունքների և  հնարավորությունների ապահովման հետ,  փաստեր տարբեր ոլորտներում   առկա  հիմնախնդիրների  շուրջ,   ինչպես  նաև  առաջարկում է դրանց հնարավոր լուծումները: Դրանով իսկ  օրակարգը  տեղեկատվության  հարուստ աղբյուր է հանդիսանում Հայաստանում առկա  գենդերային իրավիճակի վերաբերյալ յուրաքանչյուր պատգամավորի համար, ով  մտահոգված է այդ հարցերով:  «Կանանց օրակարգի» հարցադրումները հիմնված են ՀՀ Սահմանադրության, ՀՀ Գենդերային քաղաքականության հայեցակարգի շրջանակում ընդունված օրենքների և ծրագրերի, Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունների, ՀՀ վիճակագրական տվյալների, հանրապետությունում անցկացված վերջին հետազոտությունների և սոցիոլոգիական հարցումների վրա: 

 

«Կանանց օրակարգ»-ի  տեքստին   կարող եք ծանոթանալ  այստեղ

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Դեբատներ «Կանանց օրակարգ» -ի շուրջ

 

«Կանանց օրակարգ». հիմնական մեսիջներ /տեսահոլովակներ 

 

Ի՞նչ է ցույց տալիս նախընտրական ծրագրերի գենդերային վերլուծությունը

 

Հրավիրում ենք դեբատներին «Կանանց օրակարգ»-ի շուրջ

 

«Հավասար» քարոզարշավը ներկայացնում է «Կանանց օրակարգը» խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

 

Դիտումների քանակը` 2851

Գլխավոր էջ