Կանանց քաղաքական մասնակցությունը Հայաստանում. վերլուծություն
Հրապարակվել է «Կանանց քաղաքական մասնակցությունը Հայաստանի Հանրապետությունում» վերլուծությունը, որն անդրադառնում է կանանց քաղաքական մասնակցության ոլորտում Հայաստանի վերջին 5 տարիների ընթացքում գրանցված ձեռքբերուﬓերին, դեռևես առկա խնդիրներին, ինչպես նաև պարունակում է իրավիճակի բարելավմանն ուղղված առաջարկություններ:
Նշենք, որ , ըստ վերլուծության տվյալների, 1991-2018թ.թ. ընթացքում Հայաստանի 16 կառավարություններից յուրաքանչյուրի կազմում կին նախարարների թիվն երբեք չի գերազանցել 3-ը: Ընդհանուր առմամբ, այդ նույն ժամանակահատվածում տղամարդիկ նախարարի պաշտոն են զբաղեցրել 235 անգամ, իսկ կանայք՝ ընդամենը 8 անգամ: Պատկերը չի փոխվել 2018-ին Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո կազմավորված նախարարների կաբինետների դեպքում, որոնց կազմում կանանց բաժին ընկած նախարարական պորտֆելների թիվը չի գերազանցել 1-2-ը: ՀՀ Նախագահի, ՀՀ Վարչապետի, վարչապետի տեղակալների պաշտոնները կանայք երբևիցե չեն զբաղեցրել:
Վերլուծությանն ամբողջությամբ կարելի է ծանոթանալ այստեղ.
Վերլուծությունն իրականացվել է «Խթանելով առավել գենդերազգայուն օրենսդրություն Հայաստանում» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվել է ՕքսԵՋեն հիմնադրամի կողմից Ազգային ժողովրդավարության ինստիտուտի հետ համագործակցությամբ: Սույն փաստաթղթերը պատրաստվել են Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) աջակցությամբ:
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Կանայք քաղաքականության մեջ – 2021. հրապարակվել է նոր քարտեզը
Կանանց առաջնորդությունն աշխարհում վերջին 25 տարվա կտրվածքով/ ինֆոգրաֆիկա
Կանայք գործադիր իշխանության ղեկին. առաջին կին վարչապետից մինչ այսօր
Աշխարհում խորհրդարանականների 25,5%-ը կանայք են
Դիտումների քանակը` 1508