Կանանց ռեսուրսային կենտրոն . «Պետք է միասին պայքարենք»…

«Կանանց ռեսուրսային կենտրոն»  հասարակական կազմակերպությունը կոչ է անում համախմբվել և միանալ կենտրոնի ապագա աշխատանքներին, որոնք ուղղված են լինելու ընտանեկան բռնության օրենքի ընդունմանը:   

 

 

 

Սիրելի  կամավորներ,

 

ստեղծվել է այնպիսի իրավիճակ, երբ ձեր ակտիվ մասնակցությունն այս պահին կարող է շատ բան փոխել,  քանզի.

 

 

Այսօր տեղի է ունեցել «Գենդերային թեմատիկ խումբ»-ի հանդիպումը (խումբն իր մեջ ընդգրկում է ՀԿ-ներ, միջազգային կազմակերպություններ և պետական որոշ մարմիններ), որն ուղեկցվել է բավականին բուռն քննարկումներով. կիզակետում գտնվում էրընտանեկան բռնության վերաբերյալ օրենքի ընդունման հիմնահարցը:

 

 

Հանդիպման ժամանակ Աստղիկ Միրզախանյանի (Սոցիալական վարչություն, պետի պաշտոնակատար) կատարած հայտարարություններից կարելի է կատարել հետևյալ եզրահանգումը. ընտանեկան բռնության վերաբերյալ առանձին օրենք չի ընդունվելու ՀՀ կառավարության կողմից, պարզապես լինելու են որոշ փոփոխություններ ՀՀ այլ օրենսգրքերում:

 

Ստացվում է, որ ավելի քան 6 տարվա աշխատանքները, որոնք կատարվել են ընտանեկան բռնության վերաբերյալ օրենքի նախագծի շուրջ մի շարք ՀԿ – ների և մասնագետների կողմից, հավասարվեցին զրոյի: Այս քայլով ՀՀ կառավարությունը ոչ միայն արհամարհում է քաղաքացիական հասարակության կատարած աշխատանքներն ու նրա կողմից բարձրացրած հիմնախնդիրները, այլև հրաժարվում է ի կատար ածել միջազգային հանրության առջև ստանձնած պարտականությունները:

 

«Կանանց ռեսուրսային կենտրոն»  հասարակական կազմակերպությունը ձեզ կոչ է անում համախմբվել և միանալ կենտրոնի ապագա աշխատանքներին, որոնք ուղղված են լինելու ընտանեկան բռնության օրենքի ընդունմանը:

 

Հետաքրքրված անձիք կարող են դիմել «Կանանց ռեսուրսային կենտրոն»  ՀԿ հետագա աշխատանքներին միանալու և գաղափարներով կիսվելու համար:

 

 

Women’s Resource Center, NGO
62 Teryan, apt. 35
Yerevan, Armenia
+ 374 094 56 56 26
www.womenofarmenia.org

 

follow us on :

facebook – Women’s resource center, Armenia

Twitter @ArmenianWomen

Դիտումների քանակը` 3594

Գլխավոր էջ