Կանանց միջազգային օր-2019

 

Այս տարվա  Կանանց միջազգային օրվա թեման է`  «Մտածենք հավասարության մասին, կառուցենք  հեռանկատ,  փոփոխություններ բերենք նորարարությամբ»…

 

Թեմայի ներքո  ՄԱԿ-ը կոչ է անում ուշադրություն դարձնել այն նորարարական եղանակներին, որոնց միջոցով հնարավոր է հասնել գենդերային հավասարությանը և կանանց հզորացմանը` հատկապես ինվեստիցիաներ ապահովելով   սոցիալական պաշտպանության , հանրային ծառայությունների մատչելիության և կայուն ենթակառուցվածքների ոլորտներում:

 

Հավակնոտ Կայուն զարգացման նպատակներին (SDG) հասնելը նոր լուծումներ է  պահանջում, մասնավորապես, երբ խոսքը վերաբերում է գենդերային հավասարությանը և բոլոր կանանց և աղջիկների առաջխաղացմանը: Ելնելով ընթացիկ իրավիճակից կարելի է փաստել, որ գործադրվող ջանքները բավարար չեն 2030 թ. «Մոլորակ 50-50»- ին հասնելու համար: Նորարարական մոտեցումները կարող են վերացնել կառուցվածքային խոչընդոտները,  արագացնել առաջընթացը և մոտեցնենլ գենդերային հավասարությունը:

Դիտումների քանակը` 1612

Գլխավոր էջ