Կանանց միջազգային օր -2016. Քայլե՛նք դեպի հավասարություն
Այս տարվա Կանանց միջազգային օրվա թեման է «Մոլորակ 50/50 մինչև 2030. Քայլե՛նք դեպի գենդերային հավասարություն»/ “Planet 50-50 by 2030: Step It Up for Gender Equality”:
Օրվա խնդիրն է . առաջարկել կառավարություններին քայլեր ձեռնարկել մինչև 2030 թվականը գենդերային հավասարությունը ապահովելու ուղղությամբ՝ներառելով դրանք իրենց ազգային ծրագրերում: Հիշեցնենք, որ «Մոլորակ 50/50 մինչև 2030» տեսլականը տեղ է գտել Պեկին+20 գործընթացի ամփոփման կապակցությամբ 2015-ի մարտի 5-ին ՄԱԿ-ի անդամ պետությունների ղեկավարների անունից ընդունված քաղաքական հռչակագրում, հաստատվել է 2015-ի սեպտեմբերի 27-ին ՄԱԿ-ում տեղի ունեցած Համաշխարհային լիդերների հանդիպմանը, ինչպես նաև Կայուն զարգացման նպատակների շրջանակում ստանձնած միջազգային պարտավորությունների մաս կազմել:
Կանանց միջազգային օրվա թեման մեկ տարի առաջ ՄԱԿ-Կանայք կառույցի կողմից նախաձեռնած «Քայլե՛նք դեպի գենդերային հավասարություն» քարոզարշավի տրամաբանական շարունակությունն է: Այն առաջարկում է պետություններին քայլ առ քայլ հաղթահարել այն խոչընդոտները, որոնք խանգարում են կանանց և աղջիկներին լիարժեք իրագործելու իրենց ներուժը, կոնկրետ գործողություններ կատարել կանանց և աղջիկների նկատմամբ բռնությունը բացառելու, կանանց մասնակցությունը որոշումների կայացման մակարդակում ընդլայնելու, գենդերային հավասարությանն ուղղված ազգային ծրագրերի և քաղաքականությունների մեջ ներդրումներ կատարելու ուղղությամբ:
Ակնհայտ է , որ 2030 օրակարգը արագացման անհրաժեշտություն ունի, որ Կայուն զարգացման նպատակների արդյունավետ իրականացման համար խթանները պետք է գործի դրվեն արդեն այսօր:
Ոչ միայն պետությունները, յուրաքանչյուրն ունի իր դերն ունի մինչև 2030 գենդերային հավասարությունն իրականություն դարձնելու համար:
«Մեզանից յուրաքանչյուրը պետք է մեր երկրների համայնքների, կազմակերպությունների, կառավարությունների եւ Միավորված ազգերի ապահովելու համար առույգ, տեսանելի եւ չափելի գործողություններ ձեռնարկի « Մոլորակ 50/50» կարգախոսի ներքո», – ասված է ՄԱԿ-Կանայք կառույցի գործադիր տնօրեն Ֆումզիլե Մլամբո-Նգկուկայի Կանանց միջազգային օրվա կապակցությամբ ուղերձում:
ՄԱԿ-Կանայք կառույցի գործադիր տնօրենը ընդգծել է, որ կանանց մասնակցությունը 2030 թվականի օրակարգի իրագործման կարեւոր նախադրյալներից մեկն է հանդիսանում: Նա նշել է , որ կանանց ներկայացվածությունը ղեկավար պաշտոններում բավավրար չի գնահատվում, նրանք պետք է ավելի մեծ մասնակցություն ունենան որոշումների ընդունման մակարդակում:
«Կանանց մասնակցությունը որոշումների ընդունման մակարդկում եւ կանանց շարժման ամրապնդման խնդիրը երբեք այդքան կրիտիկակկան բնույթ չեն կրել , ինչպես այսօրվա աշխարհում: Դա կարեւոր նախադրյալ է կայուն տնտեսություն եւ առողջ հասարակություն ունենալու համար: Դա է 2030 – օրակարգը բոլորի համար իրագործելու բանալին» , -ասված է ուղերձում:
«Մենք ձգտում ենք մի աշխարհի, որտեղ կանայք և աղջիկները կունենան հավասար հնարավորություններ և իրավուքներ մինչև 2030–ը:
ՀԻՄԱ է ժամանակը քայլեր անելու այդ ուղղությամբ»…
«Քայլե՛նք դեպի գենդերային հավասարություն» քարոզարշավի կոչից
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Նպատակ թիվ 5 – ի՞նչ է այն ենթադրում
Համաշխարհային լիդերների հանդիպմանը հաստատվեց «Մոլորակ 50/50» պեկինյան բանաձեւը
ՄԱԿ-ում ընդունվեց Կայուն զարգացման նոր օրակարգը
Որո՞նք են Կայուն զարգացման 17 նպատակները
ՄԱԿ-ի նոր հավակնոտ օրակարգ՝ մինչև 2030 թվականը վերացնել աղքատությունը աշխարհում
Պեկին+20. Քարոզարշավի ամփոփում
«Երբ նշաձողը բարձր ես դնում, բարձրին էլ հասնում ես»…
Վարչապետի մոտ քննարկվեցին ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հանձնաժողովի 59-րդ նստաշրջանի արդյունքները
Պանդեմիայի հասնող կանանց նկատմամբ բռնությունը/ ինֆոգրաֆիկա եւ ֆիլմ
«Կանայք կարող են…». հրավեր առցանց ցուցահանդես- քննարկմանը
Ի՞նչ է խոսվել ու որոշվել ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հանձնաժողովի նստաշրջանում
ՄԱԿ- ը հավակնոտ նպատակ հռչակեց՝ մինչև 2030թ. հասնել գենդերային հավասարության
Կանանց նկատմամբ բռնությունը թանկ է նստում աշխարհի վրա
«Մենք սպասում ենք ձեզ, տիկին Գլխավոր քարտուղար»…
«Առնվազն 700 տարի կպահանջվի լրատվամիջոցներում գենդերային հավասարությանը հասնելու համար»
Բիզնեսը հավասարություն է ենթադրում
«Կանայք քաղաքականության մեջ – 2015». ներկայացվեց նոր քարտեզը
«Յուրաքանչյուր կին, յուրաքանչյուր երեխա». հաջողվել է փրկել 2,4 մլն. կյանք
Լիդիա Ալպիզար. «Մենք՝ ամբողջ աշխարհի կանայք, արժանի ենք ավելի լավի»:
«Կապանքներից ազատենք կանանց ներուժը հանուն բոլորի համար ապահով ապագայի»
Կանանց երթը Նյու Յորքում « Մոլորակ 50/50» կարգախոսով
Յուրաքանչյուր կին, Յուրաքանչյուր իրավունք, Յուրաքանչյուր րոպե
56 երկրներ, այդ թվում Հայաստանը, ամփոփեցին Պեկին+20-ի արդյունքները
Դիտումների քանակը` 4217