Կանանց մասնակցությունը բանակցություններում. Ճանապարհ դեպի ավելի կայուն և ապահով աշխարհ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան կի Մունը կոչ է արել ընդլայնել խաղաղ բանակցություններում և խաղաղապահ գործողություններում կանանց մասնակցությունը, ինչպես նաև ամրացնել նրանց պաշտպանվածությունը զինված հակամարտություններում:
«Նայե’ք Սիրիայի կամ Յեմենի վերաբերյալ բանակցությունների լուսանկարները: Բանակցության սեղանի շուրջ պատվիրակության կազմում լավագույն դեպքում միայն մեկ կին է: Եվ սա, այն ֆոնի վրա, որ կանայք և աղջիկները շարունակում են տուժել խտրականությունից, որն էլ առավելապես խորանում հակամարտության պայմաններում: Նրանք զոհ են դառնում դաժան հանցագործությունների, որոնք կատարվում են ծայրահեղական խմբավորումների կողմից, այդ թվում՝ ԻԳԻԼ-ի և Բոկո Հարամի», – հայտարարել է Բան կի Մունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հատուկ նիստի ժամանակ, որը նվիրված էր «Կանայք, խաղաղությունը և անվտանգությունը» 1325 բանաձևի իրականացմանը: Նիստին ելույթ ունեցողների թվում էին ՄԱԿ-ի 78 անդամ-պետությունների ներկայացուցիչներ:
Ընդգծելով, որ կանանց մասնակցությունը խաղաղապահության մեջ հանդիսանում է դեպի ավելի կայուն աշխարհ տանող մի ճանապպարհ, ՄԱԿ-ի ղեկավարը հղում արեց վերջերս կատարված հետազոտություններին, որոնք վկայում են, որ կանանց ներկայությունը բանակցությունների սեղանի շուրջ հանգեցնում է նրան, որ ձեռք բերված համաձայնությունները 35%-ով ավելի կայուն են, քան նրանք, որոնք մշակվել են առանց նրանց մասնակցության:
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը հաղորդել է, որ այն ժամանակահատվածում, երբ նա ղեկավարել է կազմակերպությունը, նշանակալի հաջողություններ են գրանցվել ՄԱԿ-ի գործողություններում կանանց մասնակցության ընդլայնման և զինված հակամարտությունների հետևանքով նրանց վրա բացասական ազդեցության մեղմացման առումով:
Նշենք, որ այսօր կանայք գլխավորում են ՄԱԿ-ի խաղաղապահության 5 առաքելություններ: Անցյալ տարի նշանակվեց նաև առաջին կինը զինված ուժերի հրամանատարների շարքում՝ Կիպրոսում ՄԱԿ-ի առաքելությունում:
Դրա հետ կապված Բան կի Մունն իր խոսքում հիշեցրել է կանանց բարձր պաշտոնների նշանակելու մասին ՄԱԿ-ի քարտուղարությունում և խաղաղապահ գործողություններում, «ՄԱԿ-ի կանայք» կառույցի ստեղծման և զինված հակամարտությունների ժամանակ սեռական բռնության կանխարգելման գծով հատուկ խոհրդատուի պաշտոնի ներդրման մասին: ՄԱԿ-ի հետ համագործակցության արդյունքում շատ պետություններ մշակել են 1325 բանաձևի իրականացման ազգային ծրագրեր և ամրացրել են կանանց դրության դիտարկման մեխանիզմները և նրանց իրավունքների խախտման համար պատասխանատվությունը: Երբ Բան կի Մունը դարձավ Գլխավոր քարտուղար, այդժամ միայն չորս երկրներ ունեին նման ազգային ծրագրեր, այսօր նրանք առկա են աշխարհի 63 երկրներում:
«Այնուամենայնիվ, ես խորին ցավով եմ ուզում ասել, որ, չնայած բոլոր ձեռնարկված միջոցներին, կանանց դրությունը հակամարտությունների պայմաններում, նախկինի պես անարդար է: Ես ամաչում եմ շատ չարագործությունների համար, որոնք շարունակում են կատարվել կանանց և աղջիկների նկատմամբ, այդ թվում և մեր խաղաղարարների կողմից: Ես շատ վրդովված եմ կանանց շարունակվող քաղաքական մեկուսացմամբ: Նրանց իրավուքնները հաշվի չեն առնվում խաղաղ բանակցությունների ընթացքում, մարդասիրական ծրագրեր մշակելիս», -ասել է ՄԱԿ-ի ղեկավարը:
ՄԱԿ-ի ղեկավարը կոչ է արել բոլոր պետություններին տրամադրել ամբողջական տեղեկատվություն զինված հակամարտությունների ժամանակ կանանց դրության մասին, հասնել նրանց ավելի ակտիվ մասնակցության խաղաղապահ գործընթացներում, հաշվի առնել կանանց ՀԿ-ների կարծիքը հակամարտությունների կանխարգելման ծրագրերի մշակման ժամանակ, ինչպես նաև ֆինանսական միջոցներ տրամադրել պատերազմական գործողությունների ժամանակ կանանց դերի բարձրացման և նրանց պաշտպանության նպատակով:
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «Կանայք, խաղաղությունը և անվտանգությունը» 1325 բանաձևն ընդունվել է 2000թ. հոկտեմբերի 31-ին : Այն միտված է մեղմելու զինված հակամարտությունների հետևանքների բացասական ազդեցությունը կանանց դրության վրա և բարելավելու գենդերային հավասարակշռությունը ՄԱԿ-ի դաշտային գործողություններում: Այս բանաձևը ճանապարհ բացեց, որպեսզի կանանց դերակատարումը հաշվի առնվի խաղաղության վերականգման, պահպանման և հակամարտությունների կանխագերլման բոլոր գործողություններում, որպեսզի կանայք դիտարկվեն ոչ միայն որպես հակամարտության զոհեր, այլև որպես փոփոխություններ իրականացնողներ : Դրանից հետո ՄԱԿ_ի ԱՆվտանգության խորհուրդը ևս 8 բանաձև է ընդունել: Վերջինը թիվ 2242 (2015) բանաձևն էր, որն ընդունվեց անցայալ տարի 1325 –ի բանաձևի ընդունումից 15 տարի անց: Սակայն կանայք դեռևս շարունակում են ենթարկվել խտրականության, ինչպես նաև դառնալ զինված հակամարտությունների հիմնական զոհեր և նրանց դերակատարումն աշխարհն ավելի խաղաղ դարձնելու հարցում շարունակում է անտեսված մանլ:
Նշենք, որ կանանց մասնակցությունը ավելի խաղաղ, ապահով , կայուն հասարակություն ձեւավորոլու հարցում շեշտադրված է Կայուն զարգացման առնվազն երկու նպատակներում :
Այսպես Կայուն զարգացման թիվ 5 նպատակով, այն է . « Հասնել գենդերային հավասարության եվ զորացնել բոլոր կանանց ու աղջիկներին», նախատեսվում է .
5.5. Ապահովել կանանց լիարժեք և արդյունավետ մասնակցությունը և հավասար հնարավորությունները քաղաքական, տնտեսական և հանրային կյանքում որոշումների կայացման բոլոր մակարդակներում ղեկավար դիրք զբաղեցնելու համար
Իսկ Կայուն զարգացման թիվ 16 նպատակը , այն է . « Խթանել խաղաղ եվ ներառական հասարակությունների կառուցումը՝ հանուն կայուն զարգացման», ցուցանիշներից մեկն է.
16.7.2. Որոշումների կայացման գործընթացի ներառականությանն ու զգայունությանը հավատացող բնակչության համամասնությունը՝ ըստ սեռի, տարիքի, հաշմանդամություն ունենալու հանգամանքի և բնակչության խմբի:
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Կանայք կարող են աշխարհն ավելի խաղաղ դարձնել. Խաղաղության և Անվտանգության ութ բանաձև.
«Կանայք, խաղաղությունը և անվտանգությունը ». 1325 բանաձևի դասերը
Մարիեթ Շուրման. «Կանանց դերը խաղաղության հասնելու համար չափազանց որոշիչ է»
Կանանց, խաղաղության ու անվտանգության մասին ՄԱԿ-ի բանաձևերը
Հայաստանը դեռևս չի մշակել թիվ 1325 բանաձևի կատարումն ապահովող ազգային ծրագիր
Դիտումների քանակը` 3322