Համաշխարհային լիդերների հանդիպմանը հաստատվեց «Մոլորակ 50/50» պեկինյան բանաձեւը
Կանանց հնարավորությունների ընդլայնումը՝ կայուն զարգացման նպատակների իրականացման բանալին է – այսպիսի շեշտադրմամբ ընթացավ սեպտեմբերի 27-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի Կենտրոնակայանում տեղի ունեցած բարձր մակարդակի հանդիպումը՝ գենդերային հավասարության և կանանց իրավունքների և հնարավորությունների ընդլայնման հարցերի շուրջ: Միջոցառումը նվիրված էր Պեկինի հռչակագրի և Գործողությունների ծրագրի 20-ամյակին եւ տեղի է ունեցել ՄԱԿ-Կանայք գործակալության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը նախաձեռնությամբ:
Համաշխարհային լիդերների այս հանդիպման մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել դեռ այս տարվա մարտին ՝ Կանանց կարգավիճակի հանձնաժողովի 59-րդ նստաշրջանի ժամանակ, որը նվիրված էր Պեկին+20 գործընթացի ամփոփմանը:
Պեկինի հռչակագիրը և Գործողությունների ծրագիրը, որն ընդունել են ՄԱԿ-ի 189 անդամ-պետություններ 1995-ին, մի յուրօրինակ ուղեցույց է դարձել կյանքի բոլոր ոլորտներում որոշումների կայացման գործընթացում կանանց հավասար և լիարժեք մասնակցության ապահովման համար:
Ելույթ ունենալով մասնակիցների առջև՝ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան կի Մունը ընդգծել է, որ կանանց և աղջիկների կարգավիճակի բարելավումը կնպաստի հասարակության բարգավաճմանը, դրանով իսկ հիշեցնելով Պեկին+20-ի կարգախոսը՝ «Կանանց հնարավորությունների ընդլայնումը՝ ողջ մարդկության հնարավորությունների ընդլայնումն է»:
Բան կի Մունը նշել է, որ Պեկինի գործողությունների ծրագրի իրականացման արդյունքները վկայում են գենդերային հավասարության ոլորտում հսկայական առաջընթացի մասին, սակայն, ըստ նրա, կանանց իրավունքների իրագործման ճանապարհին դեռևս շատ խոչընդոտներ կան:
«Մենք չենք կարող հասնել կայուն զարգացման նպատակներին առանց աշխարհի բնակչության կեսի համար հավասար իրավունքներ եւ հնարավորություններ ապահովելու ինչպես օրենսդրական մակարդակով, այնպես էլ գործնականում», – ասել է Բան կի Մունը:
Հանդիպմանը ներկա պետությունների և կառավարությունների ղեկավարները հայտարարել են, որ պատրաստ են ամրապնդել իրենց ջանքերը գենդերային հավասարության ապահովման ուղղությամբ՝ 2015 թ. հետո ժամանակահատվածում: նրանք հաստատեցին Պեկին+20-ի գործընթացի շրջանակներում հռչակված «Մոլորակ 50/50» բանաձեւը եւ հավակնոտ նպատակը՝ հասնել գենդերային հավասարության մինչեւ 2030 թվականը:
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Օրվա թիվը՝ 4 տրիլիոն դոլար զարգացման թե՞ 14 տրիլիոն պատերազմների համար
Պատերազմների գինը . 14 տրիլիոն դոլար եւ 200 հազար մարդկային կյանք մեկ տարում
Նպատակ թիվ 5 – ի՞նչ է այն ենթադրում
Համաշխարհային լիդերների հանդիպմանը հաստատվեց «Մոլորակ 50/50» պեկինյան բանաձեւը
Հայաստանի կանայք մասնակցեցին Սանկտ Պետերբուրգում կայացած Կանանց Եվրասիական ֆորումին
ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպաններ Շակիրան և Անջելիք Քիջոն հանուն երեխաների համար ավելի լավ ապագայի
ՄԱԿ-ում ընդունվեց Կայուն զարգացման նոր օրակարգը
Որո՞նք են Կայուն զարգացման 17 նպատակները
ՄԱԿ-ի նոր հավակնոտ օրակարգ՝ մինչև 2030 թվականը վերացնել աղքատությունը աշխարհում
Շակիրան կկատարի Լենոնի Imagine երգը ՄԱԿ-ի գագաթնաժողովի բացմանը
Դիտումների քանակը` 3710