Կանանց հարցերով նորաստեղծ խորհուրդը կղեկավարի  փոխվարչապետ Տիգրան Ավինյանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ նոյեմբերի 21-ին,  որոշում է ստորագրել կանանց հարցերով խորհուրդ ստեղծելու մասին։ Խորհուրդը կգլխավորի ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Համապատասխան որոշումը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքում:

 

 

Խորհուրդը ստեղծվել է կանանց խնդիրներին վերաբերող աշխատանքները համակարգելու և կանանց ու տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման ազգային մեխանիզմ ձևավորելու նպատակով: Ըստ էության, խորհուրդն է հանդիսանալու  Հայաստանում գենդերային հավասարության ապահովման ազգային մեխանիզմ: 

 

 

Խորհրդի կազմում ներառված են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը և մի շարք փոխնախարարներ, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ,  այլ գերատեսչությունների պաշտոնյաներ և հասարակական կազմակերպությունների  ներկայացուցիչներ: Խորհրդի ընթացիկ աշխատանքները կազմակերպելու նպատակով ստեղծվել է նաև աշխատանքային խումբ և հաստատվել  է դրա անհատական կազմը։

 

 

Խորհրդի կազմն ու աշխատակարգն   այստեղ.  

 

Դիտումների քանակը` 2546

Գլխավոր էջ