Կանանց համաշխարհային հիմնադրամը և Կանանց միջազգային թանգարանը միավորվել են
Այս տարվա մարտի սկզբին Սան Ֆրանցիսկոյում Կանանց համաշխարհային հիմնադրամը և Կանանց միջազգային թանգարանը հայտարարեցին, որ միավորվում են մի համարձակ նախաձեռնությամբ՝ բարձրացնելու իրազեկությունը կանանց կենսական գլոբալ խնդիրների շուրջ: Համաձայն միաձուլման կանոնների Կանանց միջազգային թանգարանը դառնում է Կանանց համաշխարհային հիմնադրամի անդամ:
«Ես շատ ոգևորված եմ այն էքսպոնենտալ ներուժով, որը կստեղծվի այս միավորման արդյունքում»,- ասում է Մուսիմբի Կանիորոն՝ Կանանց համաշխարհային հիմնադրամի նախագահը: «Համատեղելով մեր փորձը Կանանց միջազգային թանգարանի կրեատիվության հետ՝ մենք եզակի հնարավորություն ենք տեսնում ներգրավելու և մոբիլիզացնելու երիտասարդ սերնդին և ավելի խոր ազդեցություն թողնելու»:
«Մենք դիտում ենք սա որպես մի աննախադեպ հնարավորություն», – ասում է Քլեր Ոինթերթոնը՝ Կանանց միջազգային թանգարանի գործադիր տնօրենը: «Միավորելով Կանանց միջազգային թանգարանի յուրատեսակ հմտությունները և բովանդակությունը Կանանց համաշխարհային հիմնադրամի խորը փորձագտական մոտեցումների հետ՝ մենք ամբողջ աշխարհի կանանց համար կապահովենք ռեսուրսներ և խորհրդատվություն: Միասին մեզ ավելի հեշտությամբ կհաջողվի լուսաբանել կարևոր խնդիրները, պատմել կարևոր պատմությունները և առավել լայնորեն խթանել գենդերային հավասարությունը»:
Երկու կազմակերպություններն էլ միավորվել են հավասար և կայուն աշխարհ ստեղծելու տեսլականի շուրջ. մի աշխարհ, որտեղ կանայք և աղջիկները կունենան ռեսուրսներ, ձայն, ընտրություն և հնարավորություններ՝ իրականացնելու իրենց մարդու իրավունքները: Կանանց միջազգային թանգարանի՝ մշակույթի, ԶԼՄ-ների և օնլայն խորհրդատվության միաձուլվածքը հիանալի կերպով համալրում է Կանանց համաշխարհային հիմնադրամի հաստատված կապերով աշխարհի տարբեր կազմակերպությունների հետ: Թանգարանը տարեկան շուրջ 700 000 այցելու է ունենում, այդ թվում համաշխարհային իրադարձությունների և ցուցահանդեսների այցելությունները:
Կանանց համաշխարհային հիմնադրամի ցանցը ներառում է 20 000 –ից ավելի դոնորներ, գլոբալ առցանց համայնք՝ ավելի քան 650 000, ավելի քան 2000 կամավորներ, 4700 դրամաշնորհառուներ 175 երկրներում: Երկու կազմակերպությունները միասին կներգրավեն տարեկան ավելի քան մեկ միլիոն այցելուների սոցիալական մեդիայի միջոցով՝ կրկնապատկելով իրենց՝ որպես առանձին սուբյեկտների ազդեցությունը:
Կանանց համաշխարհային հիմնադրամի մասին
Կանանց համաշխարհային հիմնադրամը պաշտպանում և ընդլայնում է կանանց՝ չափազանց դժվարությամբ ձեռք բերվող իրավունքները՝ շեշտադրելով 3 կարրևոր գոտիներ. զրո բռնություն, քաղաքական և տնտեսական հզորացում և սեռական և վերարտադրողական առողջություն: Դրամաշնորհներից բացի Համաշխարհային հիմնադրամը օգտագործում է իր ազդեցությունը մեդիա փորձաքննության և խորհրդատվական ցանցերի միջոցով: կանանց Համաշխարհային հիմնադրամը հիմնադրվել է 1987 թ. հիմնադրող նախագահ Աննա Մյուրրեի, Ֆրանսիս Քիսլինգի և Լաուրա Լեդերերի կողմից: Այդ ժամանակից ի վեր այն ներդրել է ավելի քան 10 մլն. դոլար 175 երկրներից կանանց խմբերին աջակցելու նպատակով: Այն ամենահետևողական ներդրողներից մեկն է, որը բացառապես գումարներ է ներդնում ի շահ կանանց և աղջիկների իրավունքների պաշտպանության:
Կանանց միջազգային թանգարանի մասին
1997 թ. Սան Ֆրանցիսկոյում հիմնադրված Կանանց միջազգային թանգարանը իննովատիվ օնլայն թանգարան է, որի նպատակն է ներշնչել կրեատիվություն, իրազեկություն և տարբեր գործողություններ՝ ուղղված կանանց իրավունքների պաշտպանությանը: Թանգարանի ամենավերջին մուլտիմեդիայի նախագծերը ներառում են. «Մահմեդականություն. մահմեդական կնոջ արվեստը և ձայնը» , որը վերհանում է մահմեդական կնոջ կարծրատիպերը, և «Մայրիկ. մայրությունը ամբողջ աշխարհում», որը բարձրացնում է իրազեկությունը մայրական առողջության շուրջ: Յուրաքանչյուր նախագիծ ներառում է օնլայն ակտիվություն: Թանգարանի հիմնադիր նախագահ Էլիզաբեթ Քոլթոնը շարունակում է մնալ կազմակերպության առաջատար աջակիցը:
Դիտումների քանակը` 3413