Կանանց համաշխարհային հիմնադրամը շնորհավորում է բոլոր մայրերին…
Այսօր աշխարհի շատ երկրներում Մայրերի օրն են տոնում: Հայստանում այն արդեն նշել ենք ապրիլի 7-ին, սակայն ևս մեկ առիթով շնորհավորել մեր մայրերին չէր խանգարի, նրանք արժանի են դրան տարվա բոլոր օրերին…
« Միացե’ք մեզ շնորհավորելու մայրիկներին Մայրերի օրվա կապակցությամբ, նրանց, ովքեր համարձակորեն բախվում են աշխարհի մարտահրավերներին և սոցիալական փոփոխություններ են մտցնում: Կիսվենք մայրության մասին մեր սիրելի մեջբերումներով՝ այն կանանց կողմից, ում մենք բախտ ունենք իմանալու, հիանալու սատարելու»: Այս կոչով է դիմում Կանանց Համաշխարհային հիմնադրամը բոլորին, առաջարկելով տարածել այս շնորհավորանքը ողջ աշխարհով մեկ:
Կա ընդամենը մեկ բան, որն ավելի գեղեցիկ է, քան ձեր ներսում աճող նոր կայնքի զգացողությունը. Դա ձեր և ձեր երեխայի փոխանակած առաջին հայացքն է:
ՔՐԻՍՏԻՆԱ Ֆ., ԲԱՐՍԵԼՈՆԱ, ԻՍՊԱՆԻԱ
Իմ կյանքի ամենամեծ ուրախություններից մեկը հղիությունն էր ու դուստրերիս լույս աշխարհ գալը:
Մայրություն նշանակում է հարստություն: Այն ընդլայնում է կյանքի փորձությունների, զգաղոցությունների և գույների սպեկտրը:
ԱԻՍԹ ԲՐԵՔԼԻ, ՍԱՆ ՖՐԱՆՑԻՍԿՈ, ԿԱԼԻՖՈՌՆԻԱ
Մայրությունը սրբազան ճանապարհորդություն է:
ԱՆԴՐԵԱՊՈՒԵՐՏՈ, ՎԱԼԼԱՐՏԱ, ՄԵՔՍԻԿԱ
Օրեցօր դու ավելի ես լցվում սիրով, որն աննդհատ աճում և աճում է:
ԷՍԹԵՐ Մ., ԲԱՐՍԵԼՈՆԱ, ԻՍՊԱՆԻԱ
Բացահայտենք մեր մայրիկներին. Մայրությունն ամբողջ աշխարհում առցանց ցուցահանդես՝ նվիրված մայրերի օրվան
Կանանց համաշխարհային հիմնադրամը շնորհավորում է Մայրերի օրվա կապակցությամբ:
Տարածեք այս գրառումը էլեկտրոնային տարբերակով հատուկ ձեր մայրերի համար:
Դիտումների քանակը` 3758