Կանանց խնդիրների վերաբերյալ ռադիո և տեսանյութերի մրցույթի հաղթողները

Ինչպես արդեն հայտնել էինք,   նոյեմբերի 22-ին Ռադիո Վանի եթերում  ներկայացվեցին  Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի (IWPR)  կողմից հայտարարված կանանց խնդիրների վերաբերյալ  ռադիո և տեսանյութերի մրցույթի արդյունքները:   

 

Մրցույթի հաղթողներին մրցանականեր կհանձնվեն դեկտեմբերի 3-ին, Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի հայաստանյան գրասենյակում (հասցե`Եզնիկ Կողբացի 39):

 

Ըստ մրցույթի արդյունքների՝

 

1-ին տեղը զբաղեցրել է «Ազատություն» ռադիոկայանը ներկայացնող Լիլիթ Հարությունյանը՝ “Տարեկան 1400 պտղի կյանք է ընդհատվում՝ սեռի պատճառով” տեսանյութի համար: Առաջին տեղի համար նախատեսված մրցանակն է  85,000  դրամ

 

 

2-րդ տեղը զբաղեցրել է «Ազատություն» ռադիոկայանը ներկայացնող Ռուզաննա Ստեփանյանը՝  “Ձմռանը կին, ամռանը՝ տղամարդ” տեսանյութի համար: Երկրորդ տեղի համար նախատեսված մրցանակն է 55,000 դրամ:

 

3- տեղը զբաղեցել է «Միր» հեռուստաընկերությունը ներկայացնող Իրինա Մկրտչյանը՝ ընտանեկան բռնության մասին պատմող տեսանյութի համար: Երրորդ տեղի համար սահմանված մրցանակն է 45,000 դրամ:

 

 

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի կողմից հատուկ մրցանակներ՝

 

Լիլիթ Հարությունյան – «Ազատություն» ռադիոկայան /40 000 դրամ/
Իրինա Մկրտչյան – «Միր» հեռուստաընկերություն /40 000 դրամ/

 

Արթուր Մարգարյան – «Ցայգ» հեռուստաընկերություն /40 000 դրամ/
«Հայեր և եզդիներ. իրավունքը մեկն է»
Հեղ. Ա.Մարգարյան

 

 

Կանանց ռեսուրսային կենտրոնի հատուկ մրցանակ՝

 

Լիլիթ Հարությունյան – «Ազատություն» ռադիոկայան /40 000 դրամ/

 

 

Պրոմեդիա Գենդեր ՀԿ-ի  կողմից ՝ «Կինը եւ քաղաքականությունը» թերթի  հատուկ մրցանակ՝

Կիմա Եղշատյան – «Ցայգ» հեռուստաընկերություն – բջջային հեռախոս:

 

“Կնիգը բդի չաշխատի”
Հեղ. Կ.Եղշատյան

 

 

Շնորհավորում ենք բոլոր մրցանակիրներին՝

նորանոր հաջողություններ մաղթելով նրանց:

 

Կանանց խնդիրներին նվիրված ռադիո եւ տեսանյութերի մրցույթ

 

Դիտումների քանակը` 3348

Գլխավոր էջ