Կանանց, խաղաղության ու անվտանգության մասին ՄԱԿ-ի բանաձևերը
Ուղիղ 12 տարի առաջ՝ 2000-ի հոկտեմբերի 31-ին ընդունվեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի N 1325 բանաձևը , որը կոնֆլիկտների կանխարգելման և կարգավորման գործում կանանց դերը կարևորող առաջին բանաձևն էր:
Այն կոչ է անում.
- Բարձրացնել կանանց ներկայացվածությունը և ապահովել նրանց առավել ակտիվ մասնակցությունը որոշումների կայացման բոլոր մակարդակներում, կոնֆլիկտների լուծման և խաղաղ բանակցային գործընթացներում,
- Ուշադրություն հրավիրել կանանց և աղջիկների հատուկ կարիքների հանդեպ զինված հակամարտությունների ժամանակ,
- Հաշվի առնել գենդերային ասպեկտը վերականգնողական գործընթացներում և հետկոնֆլիկտային շրջանում,
- Ներառել գենդերային տեսակետը ՄԱԿ-ի աշխատանքների մեջ, Գլխավոր Քարտուղարի հաշվետվողականության մեջ և Անվտանգության Խորհրդի առաքելության մեջ,
- Հաշվի առնել գենդերային տեսակետը խաղաղապաշտպան օպերացիաներում և ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության մեջ, ապահովել գենդերային հարցերի վերաբերյալ վերապատրաստում խաաղղության և անվտանգության ապահովման գործընթացներին մասնակցություն ցուցաբերողների համար:
Բանաձեւի ընդունման օրից անցելէ 12 տարի, սակայն .
– 1992-ից կայացած խաղաղ բանակցություններում միայն 5,9 տոկոսին են մասնակցելկանայք
– Խաղաղության պայամանագրերի միայն 2,9 տոկոսն են ստորագրվել կանանց ձեռքով
– 1990 –ից կնքված խաղաղ պայմանագրերի միայն 585 –ում են հիշատակվել կանայք
Կանանց, խաղաղության և անվտանգության մասին ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի բոլոր բանաձևերը.
- Բանաձև 1960 ԱԽ ՄԱԿ / Резолюция 1960 СБ ООН (2010)
- Բանաձև 1889 ԱԽ ՄԱԿ / Резолюция 1889 CБ ООН (2009)
- Բանաձև 1888 ԱԽ ՄԱԿ / Резолюция 1888 СБ ООН (2009)
- Բանաձև 1820 ԱԽ ՄԱԿ / Резолюция 1820 СБООН (2008)
- Բանաձև 1325 ԱԽ ՄԱԿ / Резолюция 1325 СБ ООН (2000)
Ի՞նչ անել, որպեսզի իրականացվեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը
կանանց, խաղաղության և անվտանգության մասին:
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ՝
1. Ձեռնարկեք համապատասխան միջոցներ կանանց նկատմամբ բռնության բոլոր ձևերը վերացնելու համար
Կանանց նկատմամբ բռնությունը հանդիսանում է հիմնական խոչընդոտ խաղաղապահական և ժողովրդավարական գործընթացներում կանանց մասնակցության համար: Բռնությունը տարբեր ձևեր է ընդունում և առկա է հասարակության բոլոր մակարդակներում. սկսած տնից և ընտանիքից մինչ ազգային քաղաքական ասպարեզը: Այն ներառում է կենցաղային բռնությունը, սեռական բռնությունը, սպառնալիքները և մարդու իրավունքների այլ խախտումներ:
2. Արձագանքեք գենդերային անհավասարությանը և իշխանության անհավասարակշռությանը
Միջազգային կառույցները, ինչպիսիք են ԵՄ և ՄԱԿ-ը, պետք է օրինակ ծառայեն կանանց մասնակցության և կանանց իրավունքների երաշխավորման համար: Բացի այդ հաշվի առնել կոնֆլիկտային տարածաշրջանների կանանց կարծիքները և հետաքրքրությունները ռազմավարությունների մշակման և քաղաքական որոշումների կայացման գործում, դրանց իրականացման, վերահսկողության և գնահատման ընթացքում:
3. Ավելացրեք կանանց կազմակերպությունների ֆինանսավորումը և կիրառեք երկարաժամկետ մոտեցում
Կանանց կազմակերպությունները կարևոր գործոն են հանդիսանում երկրի խաղաղ համաձայնագրերի և օրենսդրության իրագործման համար: Կանանց կազմակերպությունները ունիկալ ինֆորմացիայի են տիրապետում բնակչության կարիքների և խնդիրների վերաբերյալ: Նրանք հատկապես շատ կարևոր են ժողովրդավարության զարգացման համար և նրանց աշխատանքային սպեկտրը չպետք է սահմանափակվի միայն սոցիալական ծառայությունների մատուցմամբ:
ԿԱՆԱՆՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ՝
1. Հիշեք այն մասին, թե ինչ կարևոր դեր եք դուք խաղում
Կանանց ուժեղ շարժումը երաշխիքն է այն բանի, որ կանանց իրավունքները ոչ միայն չեն մոռացվել, այլև հատուկ տեղ են զբաղեցրել խաղաղության վերականգնման գործընթացներում: Այսպիսով, կանանց շարժումը որոշիչ գործոն է ժողովրդավարական հասարակության կառուցման համար:
2. Հայտարարեք Ձեր մասին
Պնդելով փորձագետի կարծիքը և հրավիրելով քաղաքական գործիչների ուշադրությունը իրենց համար կարևոր հարցերին՝ կանանց կազմակերպությունները պետք է իրենց արժանի տեղը զբաղեցնեն հասարակության քաղաքական և հասարակական կյանքում: Գիտական շրջանները, կանանց կազմակերպությունները միասին պետք է ուսումնասիրեն, վերլուծեն և տարածեն այդ ինֆորմացիան, որպեսզի կանանց դերը կոնֆլիկտային իրավիճակներում լայնորեն ճանաչվի:
3. Միացեք և համագործակցեք այլ կանանց կազմակերպությունների հետ
Միավորվելով՝ կին-ակտիվիստները դառնում են փոփոխությունների զգալի ուժ: Կանանց կազմակերպությունները պետք է աջակցեն միմյանց և աշխատեն ռազմավարական տեսակետից՝ ստեղծելով ցանցեր, հարթակներ, համատեղ քարոզարշավներ լուրջ հարցերի լուծման համար, փոխանակվել ինֆորմացիայով և համագործակցել ամեն հնարավոր տարբերակներով:
4. Համերաշխ եղեք կին-քաղաքական գործիչների հետ
Քաղաքական կուսակցություններում ակտիվություն ցուցաբերած կանայք հաճախ բախվում են ավելի բարձր պահանջների հետ, քան տղամարդիկ, այդ թվում նաև բարոյական նորմերի առումով: Շատ հաճախ կին-ակտիվիստները ավելին են պահանջում իրենց ընտրված կանանցից, քան տղամարդ-կոլեգաներից: Կանանց կազմակերպությունները պետք է հիշեն զրպարտանքի ռիսկի մասին, որը կիրառվում է ինչպես կին-իրավապահների, այնպես էլ կին-քաղաքական գործիչների նկատմամբ: Քաղաքական պաշտոններ զբաղեցնող կանանց հարկավոր է աջակցություն և ինֆորմացիա:
Աղբյուրը՝ http://www.equalpowerlastingpeace.org/
Դիտումների քանակը` 9524