Կանանց լավագույն մասնագիտությունները ըստ «Ֆորբս» ամսագրի

Forbes պարբերականի փորձագետ Լոուրենս Շատկինը կազմել է 2013-ին կանանց համար լավագույն մասնագիտությունների վարկանիշային աղյուսակը: Ըստ այդ աղյուսակի` բժշկի, այդ թվում ատամնաբույժի, թերապևտի  մասնագիտությունները ճանաչվել են ամերիկուհիների համար առավել լավ մասնագիտությունները: 

 

 

Շատկինը մասնագիտությունները գնահատել է ըստ եկամտի մակարդակի, մասնագետների պահանջարկի, աշխատավարձի բարձրացման հավանականության, ինչպես նաև իրենց աշխատանքից գոհ այս կամ այն մասնագիտության թվաքանակից ելնելով:

 

 

Այսպիսով, պարզվել է, որ կին բժիշկների շուրջ 60 տոկոսը գոհ են իրենց աշխատանքից: Նրանց աշխատավարձի միջին մակարդակը կազմել է տարեկան 121 հազար դոլար:

 

 

Երկրորդ հորիզոնականում առողջապահության ոլորտի մասնագետներն են (բուժքույրեր, դեղագործներ, դիետոլոգներ). այս մասնագիտության ներկայացուցիչների 52 տոկոսը գոհ է իր աշխատանքից, իսկ նրանց միջին եկամուտը կազմում է 70 հազար դոլար:

 

 

Երրորդ հորիզոնականը բաժին է ընկել գիտնական-բժիշկներին: Այս մասնագիտության ներկայացուցիչների 56 տոկոսը գոհ է իր աշխատանքից: Նրանց միջին տարեկան եկամուտը կազմում է 76 հազար դոլար: Առողջապահության ոլորտի աշխատակիցները, որոնք ավելի քիչ եկամուտ ունեն, քան գիտնականները, մեկ հորիզոնական բարձր են հայտնվել՝ ազատ աշխատատեղերի հաշվին (տարեկան միջինը 141 հազար տեղ):

 

 

Ըստ Forbes-ի` առաջին հնգյակում հայտնվել են նաև իրավաբաններն ու դատավորները: Ուշագրավ է, որ իրավաբանները հայտնվել են չորրորդ հորիզոնականում, չնայած այդ մասնագիտության ներկայացուցիչների տարեկան միջին եկամուտը կազմում է 112 հազար դոլար: Նման դասավորությունը բացատրվում է աշխատավարձի բարձրացման ոչ բարձր պոտենցիալով, այն դեպքում, երբ առաջին եռյակի մոտ այդ ցուցիչը տատանվում է 26-36 տոկոսի սահմաններում:

 

 

Վարկանիշային աղյուսակում տեղ են գտել այնպիսի մասնագիտություններ, ինչպիսիք են նավթային արդյունաբերության ինժեները, հոգեբանը, ձեռնարկության կառավարիչը, խորհրդատուն, կրթության ոլորտի կառավարիչը:

 

 

Մ.Մարգարյան

Դիտումների քանակը` 3563

Գլխավոր էջ