Կանանց երթը Նյու Յորքում « Մոլորակ 50/50» կարգախոսով

Կանանց միջազգային օրը Նյու Յորքի հազարավոր բնակիչներ  եւ ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի 59-րդ նստաշրջանին մասնակցելու համար ամբողջ աշխարհից ժամանած կանանց կազմակերպությունների լիդերներ եւ ակտիվիստներ  երթի էին դուրս եկել ՝ « Մոլորակ  50/50» կարգախոսի ներքո։ Հանուն գենդերային հավասարության Երթը մեկնարկել է ՄԱԿ-ի կենտրոնակայանից և ժամեր անց ավարտվել Թայմս սքվերում։

 

Երթին մասնակցել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունն ու Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոյի կինը՝ սևամորթ գրող Շիրլեյն Մաքքրեյը։ Պան Գի Մունը կոչ է արել մինչև 2030 թվականը հասնել սեռերի հավասարության   եւ այդ նպատակին հասնելու համար մոբիլիզացնել ողջ մարդկության    ջանքերը «Մոլորակ  50/50» կարգախոսի ներքո:

 

Դիտումների քանակը` 3468

Գլխավոր էջ