Կանանց դար. Հոգեվերլուծության ծնունդը
20-րդ դարը ամբոխավարության, պատերազմների, տեղեկատվության դար էր: Սակայն այն կարելի է նաև “կանանց դար” անվանել: Դարասկզբին կանայք բարձրաձայն հայտարարեցին իրենց իրավունքների մասին: Առաջին անգամ պատմության մեջ գեղեցիկ սեռի ներկայացուցիչները սկսեցին անմիջական ազդեցություն գործել պատմության ընթացքի վրա: “Կանանց դարը” վավերագրական սերիալը (հեղ. Անդրեյ Եգորով, ռեժ. Յուլիա Սատարովա), որը ցուցադրվել է «Կուլտուրա» ռուսաստանյան հեռուստաալիքով, կոտրում է կարծրատիպային պատկերացումները պատմության մեջ կանանց դերի մասին՝ ներկայացնելով 20-րդ դարի երևելի կանանց մասին գուցե քաջ հայտնի, բայց անարդացիորեն մոռացված փաստերը:
Ռեստորանի դուռը բացվեց և ներս մտավ էպատաժային մի եռյակ, որը ցնցեց եվրոպական հանրությանը… Մի քանի տարի անց նրանցից մեկի անունը հայտնի կդառնա ողջ աշխարհին: Դա Ֆրիդրիխ Նիցշեն էր: Նրա աշխատությունները կհեղաշրջեն միլիոնավոր մարդկանց գիտակցությունը 20-րդ դարում: Մյուսը՝ փիլիսոփա Պաուլ Ռեն էր : Երրորդը՝ Պետերբուրգից 20-ամյա ուսանողուհի Լուիզա Սալոմեն էր, ով հետագայում` հայտնի գրող, բժիշկ-հոգեթերապեվտ և եվրոպական մոդեռն մշակույթի ամենահայտնի աստղերից մեկը դքարձավ:
Նիցշեն, ով երկու անգամ սիրո առաջարկություն էր արել նրան, անվանում էր նրան “գերկին”, նրան էր նվիրել իր բանաստեղծությունները ավստրիացի պոետ Ռայներ Մարիա Ռիլկեն, նա էր հոգեվերլուծության ստեղծողի` Զիգմունդ Ֆրեյդի մտերիմ ընկերուհին և նրա աշակերտի` Կարլ Յունգի կոլեգան: Սակայն 1913-ին. Սալոմեն չկարողացավ կանխել երկու հզոր գիտնականների միջև ծագած խռովությունը, որի պատճառը մեկ այլ կին էր Ռուսաստանից` Սաբինա Շպիլռեյնը, ով Ֆրեյդի ուսանողուհին էր, և Յունգի հիվանդը և սիրելին: Հոգեվերլուծության պատմության մեջ Սաբինան հայտնի է “Դեստրուկցիան` որպես կայացման պատճառ” աշխատությամբ, որը հիմք հանդիսացավ Ֆրեյդի հետագա ուսումնասիրությունների համար: Այսպիսով, երկու ռուս կանայք ոչ միայն կապեցին տղամարդկանց ճակատագրերը, այլև իրենք էլ ստվերում չմնացին` դառնալով հոգեվերլուծության շարժման հայտնի գործիչներ:
Աղբյուրը՝
Դիտեք նաեւ մեր կայքում այս ցիկլի մյուս ֆիլմերը.
Կանանց դար. Փիլիսոփայության աստվածուհիները
Կանանց դար. Անձնվեր սուֆրաժիստուհիները
Կանանց դար. «Թռչող ամազոնուհիները»
«Կյանքում կարելի է ոչ միայն ուղևոր լինել»…
Դիտումների քանակը` 5672