Կանանց դար. Ատոմային կանայք / վիդեո
20-րդ դարը ամբոխավարության, պատերազմների, տեղեկատվության դար էր: Սակայն այն կարելի է նաև “կանանց դար” անվանել: Դարասկզբին կանայք բարձրաձայն հայտարարեցին իրենց իրավունքների մասին: Առաջին անգամ պատմության մեջ գեղեցիկ սեռի ներկայացուցիչները սկսեցին անմիջական ազդեցություն գործել պատմության ընթացքի վրա: “Կանանց դարը” վավերագրական սերիալը (հեղ. Անդրեյ Եգորով, ռեժ. Յուլիա Սատարովա), որը ցուցադրվել է «Կուլտուրա» ռուսաստանյան հեռուստաալիքով, կոտրում է կարծրատիպային պատկերացումները պատմության մեջ կանանց դերի մասին՝ ներկայացնելով 20-րդ դարի երևելի կանանց մասին գուցե քաջ հայտնի, բայց անարդացիորեն մոռացված փաստերը:
Հեռախոսը, հեռագիրը, կինոն, ավտոմեքենաները աննախադեպ տեմպերով փոխում էին քաղաքների դեմքը և պատկերացումները աշխարհի մասին… Դարվինը և Նիցշեն նույնիսկ Աստծո գոյությունն էին կասկածի տակ առնում: Նոր ժամանակաշրջանի հերոսներ դարձան գիտնականները: Արդյունաբերական դարում միայն կանանց առջև էին փակ դռներ: Նրանք արդեն հաղթել էին բարձրագույն կրթության իրավունքը, սակայն հետագա գիտական կարիերան դեռևս անառիկ բաստիոն էր նրանց համար: Ֆիլմը ֆիզիկոս կանանց մասին է. մայր ու աղջիկ Իռեն և Մարիա Կյուրիների և ավստրուհի Լիզա Նեյտների:
Դիտեք նաև մեր կայքում «Կանանց դար» վավերագրական սերիալի մյուս ֆիլմերը.
Կանանց դար. Փիլիսոփայության աստվածուհիները
Կանանց դար. Անձնվեր սուֆրաժիստուհիները
Կանանց դար. Հոգեվերլուծության ծնունդը
Կանանց դար. «Թռչող ամազոնուհիները»
«Կյանքում կարելի է ոչ միայն ուղևոր լինել»…
Դիտումների քանակը` 4370