Կանանց առաջնորդությունն աշխարհում վերջին 25 տարվա կտրվածքով/ ինֆոգրաֆիկա
ՄԱԿ-Կանայք կառույցը՝ կանանց առաջնորդության ընդլայնման նշանաբանի ներքո, ներկայացնում է ողջ աշխարհում Պեկինի Գործողությունների ծրագրի ընդունումից հետո 25 տարվա ընթացքում որոշումների ընդունման մակարդակում կանանց ներկայացվածության շարժընթացը: Թեման համահունչ է մարտի 15-ին մեկնարկող Կանանց կարգավիճակի հանձնաժողովի 65-րդ նստաշրջանի և մարտի վերջին կազմակերպվող «Հավասարության սերունդ» ֆորումի առաջնահերթություններին:
- Աշխարհի միայն 14 երկրների կառավարություններում կանայք կազմում են նախարարների կաբինետի 50%-ը:
- 1995 թվականից ի վեր, կին պատգամավորների թիվը աշխարհի խորհրդարաններում կրկնապատկվել է՝ հասնելով 25%-ի:
Հայաստանի Ազգային ժողովում 1995 թվականից ի վեր կանանց ներկայացվածությունն աճել է 6%-ից մինչև 22.7%, ընդ որում այդ աճն ապահովել է Ընտրական օրենսգրքում ամրագրված քվոտայի շնորհիվ , որն 2003-2018 թ. ընթացքում աճել է 5%-ից 25%:
- Ողջ աշխարհում գրեթե բոլոր ոլորտներում չորս կառավարիչներից մեկը կին է:
- Խաղաղության և անվտանգության հետ կապված գործընթացներում 1992-2018 թվականների ընթացքում միջնորդների ընդամենը 3 %-ն են եղել կանայք, ստորագրողների՝ 4 %-ը, բանակցողների՝ 13%-ը:
- Կլիմայի փոփոխության հետ կապված որոշումներ ընդունողների 67%-ը տղամարդիկ են :
- Ողջ աշխարհում կանանց 43%-ը և տղամարդկանց 53%-ը հավատացած են, որ տղամարդիկ ավելի լավ առաջնորդներ են քան կանայք, թեև այդ կարծրատիպը հերքվում է կանանց առաջնորդության մասին հետազոտություններով
Աղբյուրը՝ UN Women
Դիտումների քանակը` 984