Կանայք և տնային աշխատանքը. աշխարհում և Հայաստանում

Սկանդինավիայի և Կանադայի բնակիչները վերջին   50 տարվա ընթացքում ամենից քիչ են ստիպված եղել սպասք լվանալ, արդուկ անել և կատարել տնային այլ պարտականություններ, մինչդեռ իտալուհիները և իսպանուհիները բոլորից ավելի հաճախ և շատ են աշխատում տանը, գրում է  Demographic Research ամսագիրը՝ հրապարակելով Օքսֆորդի համալսարանի գիտնականների կողմից արված  հետազոտության տվյալները:

 

 

 

Տնային գործերում կանանց և տղամարդկանց անհավասարությունը  կրճատվում է 

 

«Ընդհանուր առմամբ կարելի է նշել, որ մարդկությունն աստիճանաբար շարժվում է դեպի տղամարդկանց և կանանց միջև տնային պարտականությունների ավելի հավասար բաշխում: Չնայած վերջին տասնամյակներում ակնհայտ առաջընթացին, մեր հետազոտությունը ցույց է տալիս, որ այդ գործընթացը դանդաղել է շատ երկրներում», — աստում   է Օրիել Սալլիվենը Օքսֆորդի համալսարանից   (Մեծ Բրիտանիա):

 

Սալլիվենն ու իր գործընկերները հաստատել են ընդհանուր առմամբ տարածված պատկերացումը, որ ժամանակի չափը, որ կանայք ծախսում են  տնային գործեր անելով, սովորաբար խիստ համեմատական է նրան, թե որքանով պահպանողական և ավանդապաշտ է հասարակությունը, որում նրանք ապրում են:  Նման եզրահանգումը գիտնականների կողմից արվել է աշխարհի 19 երկրում, այդ թվում նաև` նախկին սոցերկրներում  կանանց դիտարկման գրեթե 50 տարվա ընթացքում:

 

Այդ հետազոտության գլխավոր եզրահանգումն այն է, որ տնային գործերում կանանց և տղամարդկանց անհավասարությունը չի վերացել. կանայք միջինը  1-2 ժամից ավելի են ծախսում տանն աշխատելու վրա, քան դա անում են տղամարդիկ, իսկ որոշ երկրներում այդ ցուցանիշը գրեթե երկու անգամ ավելի բարձր է:

 

Օրինակ` Իսպանիայի և Իտալիայի բնակչուհիները տնային գործերի վրա միջինը մոտավորապես   180 և 140 րոպե ավելի են ծախսում, քան իրենց ամուսինները, մինչդեռ Դանիայի, Ֆինլանդիայի, Նորվեգիայի և Կանադայի բնակչուհիների համար այդ ցուցանիշը չի գերազանցում 60 րոպեն:

 

Չնայած նման տպավորիչ տարբերությանը, իրավիճակը նկատելիորեն բարելավվել է.  գրեթե բոլոր  երկրներում, որոնց հետևել են Սալլիվենն ու իր գործընկերները, կանանց և տղամարդկանց միջև տարբերությունը կրճատվել է մոտավորապես   2-3 անգամ, հատկապես` սոցբլոկի նախկին երկրներում և Եվրոպայի հարավի պահպանողական երկրներում:  Վերջին տարիներին, ճիշտ է, այդ առաջընթացը դանդաղել է, ինչը գիտնականներին ստիպում է մտահոգվել, թե դա ինչու է տեղի ունենում:

 

Սալլիվենի կարծիքով, այդ դանդաղումն ամենայն հավանականությամբ կապված է նրա հետ, որ ոչ բոլոր գործատուներն են հաղթահարել կանացի և տղամարդկային գործերի վերաբերյալ կարծրատիպերը: Դա  տղամարդկանց խանգարում է մեծացնել  իրենց մասնաբաժինը տնային գործերում, իսկ կանանց` նվազեցնել այն:

 

 

Կանայք և տնային աշխատանքը Հայաստանում.

 

  • Ընտանեկան պատՃառներով աշխատանքնը կորցրած  գործազուրկների 100 տոկոսը կանայք են:

 

  • ՀՀ  ազգային վիճակագրական ծառայության անցկացրած ժամանակի բյուջեի ուսումնասիրությունը  (2008 թ) ցույց է տալիս, որ տղամարդիկ երեք անգամ ավելի շատ ժամանակ են ծախսում վճարվող աշխատանքի վրա, իսկ կանայք հինգ անգամ ավել ժամանակ են ծախսում  չվճառվող (տնային)  աշխատատնքի վրա:

 

  • Կանայք տնային տնտեսության աշխատանքի և ընտանիքի անդամների խնամքի համար ծախսում են միջինը 5 ժամ 12 րոպե, իսկ տղամարդիկ այդ աշխատանքին հատկացնում են միջինը 1 ժամ 03 րոպե: Իսկ 0-9 տարեկան երեխաների խնամքը կանանցից 6,6 անգամ ավելի շատ ժամանակ է խլում, քան տղամարդկանցից:  Տղամարդիկ գրեթե 30%-ով ավելի շատ ազատ ժամանակ են ունենում, քան կանայք:

 

  • Վճարվող աշխատանքը  կնոջը չի ազատում տնային աշխատանքից նույն չափով, ինչ տղամարդկանց, ինչի հետևանքով կանայք, տղամարդկանց հետ համեմատած, ավելի մեծ ծավալով աշխատանք են կատարում:

 

  • Հետազոտությամբ վեր հանված օգտագործվող ժամանակի կառուցվածքը ցույց է տալիս հայ հասարակությունում գոյություն ունեցող կարծարատիպերը ընտանիքում գենդերային դերերի բաշխման առնչությամբ: Կանայք են կրում հիմնական պատասխանատվությունը տնային աշխատանքի և ընտանիքի անդամների խնամքի համար, ինչի հետևանքով նրանց կատարած վճարվող աշխատանքը լիովին կախված է ընտանեկան ու աշխատանքային պարտականությունների համատեղման հնարավորություններից:

 

  • Թեպետ  «Նախադպրոցական կրթության բարեփոխումների 2008-2015 թվականների ռազմավարական ծրագրով»  նպատակ է դրվել  մինչև  2015 թվականը ավագ նախադպրոցական տարիքային խմբի (5-6 տարեկանների) ընդգրկվածությունը հասցնել մինչև 90%-ի, սակայն 2014 թ. տվյալներով   նախապրոցական հիմնարկներ են  հաճախել  0-5 տարեկան երեխաների միայն   28.7%-ը, ընդ որում  գյուղական վայրերում ընդամենը  16.6%-ը:  Իսկ   0-2 տարեկան երեխաների միայն  6.2% է ընդգրկված ՆԽՀ-ում:

 

  • Ընդհանուր առմամբ,  գենդերային իրավիճակը աշխատանքի  շուկայում բնորոշվում  մարդկային կապիտալի՝ ի դեմս կանանց,  ոչ արդյունավետ օգտագործմամբ:

 

  • Եթե Հայաստանում ավելի շատ կանայք աշխատեին իրենց մասնագիտությամբ և  ոչ թե իրենց կամքով կամ  իրենց կամքի հակառակ սահմանափակվեին միայն տնային տնտեսուհու կարգավիճակով,  ապա Հայաստանի տնտեսության համախառն ներքին արդյունքը` ՀՆԱ-ն, առնվազն 50-60 միլիոն դոլարով ավելին կլիներ:

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Կանայք Հայաստանի աշխատանքի շուկայում. միայն թվեր և փաստեր

Ներկայացվել են «Կանանց և տղամարդկանց տնտեսական գործունեությունը Հայաստանում» հետազոտության արդյունքները

Ընտանիքն ու աշխատանքը. համատեղելու հնարավորություններ

Կանայք Հայաստանի աշխատանքի շուկայում. միայն թվեր և փաստեր

Տղամարդիկ ընտանիքը պահողներն են, իսկ կանա՞յք

Որո՞նք են տղամարդկանց և կանանց եկամուտների միջև եղած տարբերությունների պատճառները

Հայաստանի կանայք աշխատանքի շուկայում. խոչընդոտների և արգելքների արանքում

Այսուհետ Ձեր դայակի համար կվճարի պետությունը

Հավասարությունը որպես ծնելիությունը բարձրացնելու բաղադրատոմս

«Աշխատանքի շուկայում կանանց խնդիրները նույնն են գրեթե ամենուր»…

Գարիկ Հայրապետյան. « Եվս մեկ քայլ անենք դեպի առաջ` ապահովելով հավասարությունն ընտանիքում և աշխատանքում»

Կանանց ու տղամարդկանց հավասարությունն և ժողովրդագրությունը

Հավասար հնարավորությունների քաղաքականություն – ի՞նչ է դա նշանակում

«Այնպիսի պայմաններ ստեղծել, որ մարդիկ ցանկանան ավելի շատ երեխաներ ունենալ»…

 

Դիտումների քանակը` 3396

Գլխավոր էջ