Կանայք և ջրի իրավունքը
Ինչպես հայտնի է, այս տարվա փետրվարի 27-ից մարտի 9-ը Նյու Յորքում ՄԱԿ-ի կայացած կանանց կարգավիճակի հանձնաժողովի 56-րդ նստաշրջանի առանցքային թեման էր գյուղաբնակ կանանց դերը աղքատության և սովի դեմ պայքարում: Նստաշրջանի շրջանակներում անցկացվեց «Գյուղական շրջաններում կանանց իրավունքների և հնարավորությունների ընդլայնումը ջրի մատչելիության արդյունքում» հատուկ պանելային բանավեճը, որի ընթացքում շեշտադրվեց առնվազն երեք նկատառում:
Առաջին` որպես կանոն, աշխարհի ջրազուրկ վայրերում կանայք են պատասխանատու ընտանիքի բոլոր անդամների անհրաժեշտ ջրի համար և հատկապես գյուղական համայնքներում նրանք հաճախ ստիպված են հսկայական տարածություն քայլել ջուր բերելու համար։
Երկրորդ` ոռոգման ջրի իրավունքը նվազ կարևոր չէ, քան հողի իրավունքը` գյուղատնտեսական մշակաբույսերի բերք ապահովելու համար։
Եվ, վերջապես, ապացուցված է, ջրի մատչելիությունը և սանիտարիայի ապահովումը բարձրացնում են կանանց ինքնագնահատականը, նվազեցնում նրանց ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, ժամանակ ստեղծում իրենց որպես ֆերմեր դրսևորելու համար, հնարավորություն տալիս բարելավել իրենց տնտեսական վիճակը, ընտանիքներին եկամուտ բերել։
Դիտումների քանակը` 3421