Կանայք ռեկորդային թվով են տեղեր ստացել բրիտանական խորհրդարանում
Հունիսի 8-ին կայացած արտահերթ ընտրությունների արդյունքներով ավելի քան 207 կին է մանդատ ստացել բրիտանական խորհրդարանի 650 տեղանոց ստորին պալատում , ինչը երկրի օրենսդիր մարﬓում կանանց ներկայացվածության ռեկորդային թիվ է համարվում, հայտնել Է Daily Telegraph թերթը:
2015 թվականին անցկացված նախորդ ընտրությունների արդյունքներով՝ կանայք ստացել էին 191 խորհրդարանական տեղ, լրացուցիչ ընտրություններից հետո ստորին պալատում նրանց թիﬖ ավելացել էր ﬕնչեւ 196: Հունիսի 8-ին կայացած քվեարկության արդյունքներով՝ խորհրդարանում իր տեղը, մասնավորապես պահպանել Է Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Ամբեր Ռադը՝ վարչապետ եւ Պահպանողական կուսակցության առաջնորդ Թերեզա Մեյի ﬔրձավոր կողﬓակիցներից ﬔկը: Միացյալ Թագավորության խորհրդարանում տեղ է ստացել նաեւ սիկհերի ներկայացուցիչ Փրիթ Ջիլը, ով Լեյբորիստական կուսակցությունից առաջադրվել էր Բրիﬕնգհեﬕ ընտրատարածքներից ﬔկում;
Հիշեցնենք, որ սուֆրաժիստուհիների պայքարի արդյունքու կանայք ընտրելու իրավունք ստացան 1918 թվականին, ընդ որում այդ իրավունքնը տարածվում էր միայն 30 տարեկան բարձր կանանց վրա: Եւս տաս տարի անց՝ 1928-ին միայն ընտրելու իրավունք ստացան բոլոր կանայք 21 տարեկանից:
Կարդացեք թեմայի շուրջ.
WomenNet.am- ը առաջարկում է դիտել «Սուֆրաժիստուհին» ֆիլմը
Անձնվեր սուֆրաժիստուհիները/ տեսաֆիլմ
Պատմական ֆիլմ սուֆրաժիստուհիների անձնվեր պայքարի մասին/ թրեյլեր
Առաջին կինը Բրիտանիայի խորհրդարանում: սրամտությունն ու սկանդալները
Суфражетки и король: Женщины побеждают парламент
Դիտումների քանակը` 2909