Կանայք մեծ դժվարությամբ են հաղթահարում ալկոհոլային կախվածությունը

 

Հայաստանում հաշվառված 4428 թմրամոլից 32-ը կին են: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Նարկոլոգիական կլինիկայի ղեկավար Պետրոս Սեմեջյանը` փաստելով, որ Հայաստանում թմրամոլների թիվը 30 տոկոսով աճ է արձանագրել:

 

«Այս թիվն աճելու միտում ունի, դա են վկայում թվերը, ըստ որոնց` վերջին չորս տարում մեր երկրում թմրամոլների թիվը աճ է արձանագրել: Օրինակ, միայն անցած տարվա համեմատ թմրամոլների թիվը աճել է 30 տոկոսով, իսկ նախանցած տարվա համեմատ, անգամ կարելի է ասել` 100 տոկոսով»,- հայտնել է բանախոսը:

 

Նրա խոսքով, բացի սոցիալական ու հոգեբանական գործոնների, որոնք տանում են թմրամոլության, ոչ պակաս դերակատարում ունի նաև միգրացիան, քանի որ այն ընդհանրապես նպաստում է հանցավորությանը: Այդպես, օրինակ,  աշխարհում գործում է մի քանի խոշոր խումբ, որ զբաղվում է թմրաբիզնեսով, ամենամեծը ռուսականն է` դրանում ներգրավված 110 խմբավորումներից երեքը հայկական են: Ըստ այդմ էլ Հայաստան գալիս է այնքան թմրամիջոց, որքան որ պահանջարկ կա:

 

Այս իրավիճակում, որքան էլ տարօրինակ է, դրական փաստ էլ կա, այն է` Հայաստանը թերևս աշխարհում միակն է, որը չի հովանավորում թմրաբիզնեսը: Բարձրաձայնելով այս մասին, Հայաստանի գլխավոր նարկոլոգը թվարկեց` և Ռուսաստանի, և ԱՄՆ-ի, անգամ հարևան Վրաստանի ու Ադրբեջանի ոստիկանությունները հանդիսանում են թմրաբիզնեսի հովանավորները, բայց ոչ Հայաստանի ոստիկանությունը:

 

Ասուլիսի մյուս բանախոսն հոգեբան Սամվել Խուդոյանն էլ խոսեց կանանց շրջանում մեկ այլ, բայց ոչ պակաս կարևոր կախվածության մասին՝ ալկոհոլային կախվածության ու նշեց, որ այս դեպքում կանայք մեծ դժվարությամբ են հաղթահարում այն.

 

«Տղամարդիկ տարիքի հետ դադարեցնում են խմել, կախվածությունը մարում է, իսկ կանանց դա դժվար է տրվում ու այն պատճառով, որ ժամանակի ընթացքում նրանց ինքնագնահատականը եռակի անգամ ընկնում է։ Ցանկացած մասնագետ կփաստի, որ բուժումն անթերի ինքնագնահատական է պահանջում»,- հայտարարեց հոգեբանը:

 

Դիտումների քանակը` 3678

Գլխավոր էջ