Կանայք Հայաստանի իշխանությունում/ ինֆոգրաֆիկա

Ի՞նչ չափով են ներկայացված  Հայաստանի կանայք  որոշումների  ընդունման մակարդակում:  WomenNet.am -ը փորձել է պատկերել այս հարցի պատասխանը     «Կանայք Հայաստանի իշխանությունում»  ինֆոգրաֆիկայի միջոցով, ինչպես նաեւ  որոշ մանրամասներ ներկայացնել  դրա շուրջ:  

Գործադիր իշխանություն.

 

ՀՀ Կառավառությունում ՝ 18 նախարարներից կազմված կաբինետի կազմում, երկու կին նախարար կա՝ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը (11%):

 

62 Փոխնախարարներից ՝ միայն   7-ն  են  կին (11 %) ՝ աշխատանքի և սոցիալական հարցերի  նախարարությունում՝  Ջեմմա Բաղդասարյանը և  Սոնա Հարությունյանը  , էկոնոմիկայի՝  Կարինե Մինասյանը, կրթության և գիտության՝ Կարինե Հարությունյանը,մշակույթի՝ Արև Սամուելյանը,  քաղաքաշինության նախարարությունում՝  Ռուզան Ալավերդյանը, ֆինանսների նախարարությունում ՝  Լիանա Հունանյանը:

 

 

Կառավարությանն առընթեր 7 մարմիններից և ոչ մեկի ղեկավարը կին չէ: Նրանց  տեղակալների շարքում էլ են կանայք բացակայում:

 

 

Բարձրագույն պաշտոններ զբաղեցնող քաղծառայողների թվում կանայք 14% են կազմում, թեպետ նախարարությունների աշխատաազմերում ընդգրկված կանանց թիվը  միջինում 47 % է կազմում, ՀՀ Նախագահի աշխատակազմում՝  36.6 % է, իսկ ՀՀ Կառավարության աշխատակազմում 46 % է:

 

 

ՀՀ դատական համակարգ.

 

Համակարգում կին դատավորների թիվը 22 % է: ՀՀ Սահմանադրական դատարանի 9 անդամներից մեկն է կին՝ Արեւիկ Պետրոսյանը:  

 

 

Օրենսդիր իշխանություն

 

Կանանց ներկայացվածությունը Ազգային ժողովում – 10.7 % է:  ԱԺ երկու  փոխխոսնակներից մեկը ՝ կին է , Հերմինե Նաղդալյանը:

 

Կանայք գլխավորում են ՝

ԱԺ 6  խմբակցություններից ՝ երկուսը. Հեղինե Բիշարյան (ՕԵԿ ), Զարուհի Փոստանջյան ( «Ժառանգություն») ,

12  ԱԺ մշտական հանձնաժողովներից՝  երկուսը.  Նարիա Զոհրաբյան՝ եվրաինտեգրման հարցերի  հանձնաժողով և Էլինար Վարդանյան՝  Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողով:

 

 

ՀՀ Արտակարգ և լիազոր  դեսպաններ.

 

Հայաստանը արտերկրում ներկայացնող 40 դեսպանների թվում միայն երկու կին կա. Վիետնամում՝Ռաիսա Վարդանյանը,  Նիդեռլանդներում՝ Ձյունիկ Աղաջանյանը:

 

ՀՀ Տարածքային կառավարման համակարգ.

 

Մարզպետների  թվում կին չկա, փոխմարզպետների պաշտոնում երկու կին կա՝ Արմավիրում՝ Լարիսա Մուրադյանը և  Արագածոտնում՝ Նունե Մովսիսյանը :

 

 

Տեղական ինքնակառավարման մարմիններ.

 

Հայաստանում  ոչ մի անգամ կին քաղաքապետ չի եղել: Հանրապետության  866  գյուղական համայնքներից  միայն 19-ն են ղեկավարում կանայք (2.2 %): Հայաստանի առնվազն երկու մարզում` Արագածոտնում և  Վայոց ձորում, ընդհանրապես կին գյուղապետներ չկան:

 

 

Ավագանիների կազմում կանայք 8.2 տոկոս են կազմում , հանրապետության համայնքների մոտ 42% -ում ավագանիների կազմում կանայք ընդգրկված չեն:

 

 

Հիշեցնենք,  որ Հազարամյակի Զարգացման Նպատակների շրջանակում Հայաստանի կառավարությունը պարտավորություն էր ստանձնել՝ մինչև 2015 թվականը ավելացնել կանանց տեսակարար կշիռը ԱԺ պատգամավորների, նախարարների, փոխնախարարների մարզպետների  ընդհանուր թվում դարձնելով այն ՝ 25%¬ից ավել, ինչպես նաև ավելացնել կանանց թիվը   համայնքների ղեկավարների ընդհանուր թվի մեջ դարձնելով այն ՝ 10%- ից ավել: 

 

 

WomenNet.am

Ըստ ՀՀ ԱՎԾ տվյյալների

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Աշխարհում գենդերային հավասարությանը հնարավոր է հասնեն 20 տարվա ընթացքում, իսկ Հայաստանում…

 

Հրապարակվել է «Կանայք քաղաքականության մեջ-2014» քարտեզը

 

«Մենք շտապելու խնդիր չունենք»՝ կարող ենք 100 տարի էլ սպասել…

 

Գենդերային քվոտա՝ դե յուրե ու դե ֆակտո

 

 

Դիտումների քանակը` 5598

Գլխավոր էջ