Կանայք ընտրական հանձնաժողովների կազմում
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամները 7-ն են, որոնցից 3-ը կանայք են, նրանցից մեկը ՝ ԿԸՀ նախագահի տեղակալ է:
Ընտրատարածքային ընտրական հանձնաժովներում կանանց ներկայացվածությունը կազմում է մոտ 30.5%, ընդ որում Երևանում` 34% , իսկ մարզերում 28%:
Ընտրատարածքային ընտրական հանձնաժովների ղեկավար կազմում կանայք ընդամենը 16 % են կազմում, նրանցից 3-ը նախագահ են, 8-ը տեղակալ և 9-ը քարտուղար են:
41 ընտրատարածքային ընտրական հանձնաժովներից 25-ում կանայք ղեկավար պաշտոններում ընդգրկված չեն:
Կանանց ներկայցվածությունը զգալի տոկոս է կազմում հատկապես տեղամասային ընտրական հանձնաժողովներում, որոնց կազմում կանայք 44%-են: Դրա հետ մեկտեղ, տեղամասային 1982 հանձնաժողովներից 29%-ի դեպքում նախագահը՝ կին է:
Դիտումների քանակը` 4316