Կանայք առաջ են անցել տղամարդկանցից IQ-ի մակարդակով

Բանականություն քանորդի (intelligence quotient – IQ) մակարդակի որոշման հիման վրա կատարված վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կանայք սկսել են գերազանցել տղամարդկանց, դրա մասին են գրել բրիտանական մի շարք պարբերականները՝ վկայակոչելով այդ հարցով հայտնի փորձագետ՝ պրոֆեսոր Ջեյմս Ֆլինի հետազոտությունները :

 

 

Հետազոտության հեղինակները՝ եզրակացնում են, որ կանայք տղամարդկանցից ավելի խելացի են և, գուցե միշտ այդպես է եղել՝ սկսած Ադամից և Եվայից, սակայն անցյալում նրանց չի հաջողվել լիարժեք իրագործել իրենց ներուժը, կամ գուցե նրանք անդպիսին են դարձել վերջին ժամանակներում` սթրեսի պատճառով, որը կապված է աշխատանքը և ընտանիքը համատեղելու անհրաժեշտության հետ:

 

 

 

Այնուամենայնիվ, IQ թեստավորման ընթացքում կանայք առաջին անգամ ցույց են տվել մտավոր զարգազման գործակցի լավագույն արդյունքները» – գրում է պարբերականը:

 

 

Ավելի վաղ հանրահայտ հոգեբան Ջեյմս Ֆլինը պարզել է, որ արևմտյան երկրներում IQ թեստավորման արդյունքները միջին հաշվով երեք միավորով աճում են` 10 տարին մեկ անգամ: Այսպիսով, յուրաքանչյուր ժամանակակից մարդ պետք է մտավոր զարգացվածությամբ գերազանցի իր պապերին և նախապապերին առնվազն 30 միավորով:

 

 

 

Դիտումների քանակը` 3969

Գլխավոր էջ