Կանայք աշխարհի բանակներում և մարտի դաշտում

Անցյալ տարի Հայաստանի Անկախության 20-ամյակի առթիվ տեղի ունեցած զորահանդեսում առաջին անգամ մասնակցեցին հայոց բանակի  հատուկ նշանակության ստորաբաժանման կին-զինծառայողները:

Կանայք աշխարհի բանակներում

 

ՆԱՏՕ-ի երկրներում, դաշինքի բանակներում զինծառայողների թիվը վերջին հինգ տարում ավելացել է 10 անգամ և ներկայումս հասել ավելի քան 300 հազար մարդու, որոնցից 40 հազարը սպաներ են։

 

ԱՄՆ-ում բանակի և նավատորմի շուրջ 20 տոկոսը կանայք են։ Ավելի քան 11,2 հազար ամերիկացի զինծառայող կանայք մասնակցել են ՆԱՏՕ-ի խաղաղարար առաքելություններին, 37 հազարը՝ 1991 թ. «Փոթորիկ անապատում» գործողությանը։ Ամերիկայն բանակում կան նաև գեներալի պաշտոնում ծառայող կանայք՝ 11 գեներալ և 1 կին-ադմիրալ:

 

Ամերիկացի կանայք ծառայության ոչ մի սահմանափակում չունեն. նրանք ծառայում են նավերում, ծովային հետև ակազորում, սակայն սուզանավերը մինչև վերջին ժամանակներս համարվում էին բացառապես «տղամարդկանց տարածք»։ Անցյալ տարի այդ արգելքը հանվեց և ամերիկյան ատոմային սուզանավերում ծառայության են պատրաստվում 18 կին սպաներ։ ԱՄՆ-ն ամենևին էլ առաջին երկիրը չէ, որը կանանց թույլ է տալիս ծառայել սուզանավերում։ Այդ նույն մոտեցումը ավելի վաղ գործում է Ավստրալիայում, Կանադայում, Նորվեգիայում, Իսպանիայում, Շվեդիայում և բոլորովին վերջերս Մեծ Բրիտանիայում։

 

Ֆրանսիայում բանակի կանանց զորախումբը կազմում է մոտ 15 տոկոս։ Դա մոտավորապես ուսադիրներով 23 հազար կանայք են՝ շարքայինից մինչև գնդապետ, փաստորեն բոլոր զորքերում, բացի արտասահմանյան լեգեոնից, ծովային հետև ակազորից և սուզանավերի անձնակազմից։ 1995 թվականից նրանց թույլատրվել է վարել ամեն կարգի օդանավեր, այդ թվում նաև ՝ մարտական։ Այսօր կանայք կազմում են թռիչքային-օդաչուական անձնակազմի 1,5 տոկոսը։ «Ֆիգարո» թերթի անցկացրած հետազոտության արդյունքներով՝ կանանց զինվորական ծառայության մեջ հրապուրում են ռոմանտիկան, մշտական, լավ վարձատրվող աշխատանք ունենալու ձգտումը, ընտանեկան կյանքի համար զուգընկեր գտնելու հնարավորությունը, ինչպես նաև ցանկությունը ապացուցելու, որ կանայք ի զորու են գլուխ հանել «տղամարդկանց» խնդիրներից։

 

Բանակում ծառայող կանանց ամենամեծ թիվը Իսրայելում է։ 18 –ից մինչև 24 տարեկան բնիկ իսրայելցի կանայք պարտադիր զորակոչվում են բանակ։ Նրանք ծառայությունն անցնում են առանձին զորամասերում, որոնք միավորվում են հատուկ կանանց կորպուսում։ Դրա թիվը կազմում է 36 հազար մարդ, բայց մարտական պայմաններում նրա ստորաբաժանումները չպետք է գտնվեն հակառակորդի հետ անմիջական շփման մեջ։ Կանանց հիմնական գործառույթներն են վարչական, սպասարկող, սանիտարաբժշկական։

 

Իսպանիայի զինված ուժերում կանայք կազմում են անձնակազմի մոտ 18 տոկոսը, ընդ որում, նրանք ծառայում են ոչ միայն բժշկական հաստատություններում կամ շտաբներում, այլև առանց բացառության բոլոր ստորաբաժանումներում և պաշտոններում, ներառյալ հրաձգային և օդադեսանտային ստորաբաժանումների, ծովային հետև ակազորի մարտիկներ, հրետանային անձնակազմի, զրահամեքենաների վարորդներ, տանկիստներ և այլն։

 

Եվրամիության երկրների մեծամասնությունում 2009-2010-ի տվյալներով կանանց թիվը բանակում տատանվում է 6-9 տոկոսի սահմաններու: Օրինակ Մեծ Բրիտանիայում և Նորվեգիայում կանանց թիվը բանակում համապատասխանաբար 9,5 % և 8,6% է, Դանիայում 5,2% է, Բելգիայում՝ 8,02%, Գերմանիայում՝ 8,9%:

 


Եվրամիության նոր անդամ-երկրների բանակներում կանայք ավելի շատ են: Լատվիայի բանակում կանայք 17,4% են կազմում , Լիտվայում՝ 11%, Էստոնայում ՝14 %, Բուլղարիայում՝ 13%, Չեխիայում՝ 13,6%, Սլովենիայում՝ 15,4%, Հունգարիայում՝ 20%:
Ուկրաինայի բանակի 13 տոկոսը՝ կանայք են: Ավելի մեծ է կանանց թիվը Ռուսաստանի բանակում, սակայն ռազմական ռեֆորմի վերջին երեք տարվա ընթացքում այն գրեթե երկու անգամ պակասել է, դառնալով 90 հազարից 45 հազար: Գեներալի պաշտոնում կանայք դրանց մեջ չկան, սակայն 2 հազար կանայք սպայական կոչումներ ունեն:

 

 

 

 

Հայկական բանակում ներկայումս ծառայում են շուրջ 1500 կանայք, նրանց մեծ մասը զբաղեցնում են պաշտոններ պաշտպանության նախարարության աշխատակազմում և բժշկական ծառայության ոլորտում։ Անցյալ տարի Հայաստանի Անկախության 20-ամյակի առթիվ տեղի ունեցած զորահանդեսում առաջին անգամ մասնակցեցին հայոց բանակի  հատուկ նշանակության ստորաբաժանման կին-զինծառայողները:

 

Լուսանկարը՝

Արմեն Անտոնյանի

«Մի կին – Մի աշխարհ» ֆոտոմրցույթից

 

 

 

 

Դիտեք նաեւ  մեր կայքում

«Կանայք աշխարհի բանակներում»  սլայդ-շոուն.

https://archive.womennet.amphotos/?photo=24&occur=2

 

 

Կանայք մարտի դաշտում

 

Արդեն Ք.ա. 4-րդ դարում Աթենքում և Սպարտայում հունական զորքերում կռվում էին կանայք։ Ավելի ուշ նրանք մասնակցեցին Ալեքսանդր Մակեդոնացու արշավներին։

 

Սլավոնացի կանայք երբեմն պատերազմ էին գնում հայրերի ու ամուսինների հետ՝ չվախենալով մահից, այս մասին հիշատակում է Կարամզինը։

 

Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում կանանց արդեն վերցնում էին Թագավորական ռազմաօդային ուժեր, ձև ավորեց Թագավորական օժանդակ կորպուս և ավտոտրանսպորտի կանանց լեգեոնը՝ մոտ 100 հազար հոգով։

 

Ռուսաստանում, Գերմանիայում, Ֆրանսիայում բազմաթիվ կանայք նույնպես սկսեցին ծառայել զինվորական հոսպիտալներում ու սանիտարական գնացքներում։ 1917-ին ժամանակավոր կառավարության օրոք Ռուսաստանում ձև ավորվեցին կանանց գումարտակներ։

 

 

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կանայք ծառայում էին աշխարհի բազմաթիվ երկրների տարբեր զորքերում. անգլիական բանակում՝ 225 հազար, ամերիկյանում՝ 450-500 հազար, գերմանականում՝ 500 հազար։ Խորհրդային բանականում մարտնչում էին շուրջ 1 միլիոն կանայք, այդ թվում 10 հազար հայուհիներ։

 

 

 

 

Հայ պատմիչները վկայությամբ՝ մեր պատմության ողջ ընթացքում հայուհիները որպես կամավորներ մասնակցել են ազգային-ազատագրական մարտերին։ Հայ կնոջ անձնվեր հայրենասիրության և մարտի դաշտում խիզախության խորհրդանիշն է ՝ Սոսե Մայրիկի կերպարը:

 

 

Արցախյան պատերազմին մասնակցել են շուրջ 600 կանայք, որոնցից 18-ը զոհվել են մարտի ժամանակ, 87-ը՝ դարձել հաշմանդամ։

 

 

Լուսանկարը՝

Արցախյան պատերազմի մասնակից՝ Ալլա Բարխուդարյանի արխիվից

 

 

 

 

Տես նաեւ այլ նյութեր այս թեմայի շուրջ մեր կայքում.

 

«Աղջիկներն իրենց օրինակով կարող են ապացուցել, որ խաղաղ պայմաններում բանակում զոհ չի կարող լինել»…

 

Տիկին պաշտպանության նախարար և ֆրաու գլխավոր հրամանատար

 

 

 

Դիտումների քանակը` 14007

Գլխավոր էջ