Կալիֆորնիան գենդերային քվոտա է ներդնում պետական կորպորացիաներում
Կալիֆորնիան դարձել է ԱՄՆ-ի առաջին նահանգը, որն ամրագրում է իր օրենսդրության մեջ դրույթ, ըստ որի նահանգում գրանցված պետական կորպորացիաների տնօրենների խորհրդի կազմում պարտադիր պետք է նաև կանայք ներկայացված լինեն: Այս մասին հայտնի է դարձել Կալիֆորնիա նահանգի Սենատի իրավաբանական հանձնաժողովին ուղղված նահանգապետ Էդմունդ Բրաունի հաղորդագրությունից:
«Ես ստորագրում եմ Սենատի 826 օրենքը, որը պահաջներ է սահմանում հանրային ընկերությունների համար, որոնց համաձայն տնօրենների խորհրդի կազմում պետք է նաև կանայք ներգրաված լինեն», — ասվում է նահանգապետի կայքում հրապարակված փաստաթղթում: Հայտնվում է, որ օրինագիծն ընդունվել էր տեղական սենատի կողմից դեռ օգոստոսի 29-ին: Այդ պահանջների համաձայն, եթե հանրային ընկերությունների տնօրենների խորհրդի կազմում մինչեւ 4 տնօրեն կա, ապա ընկերության կառավարման մարմնում պետք է առնվազն մեկ կին լինի, 5 եւ ավելի դեպքում՝ 2-3 կին:
Նշենք, որ բիզնես ընկերությունների ղեկավար պաշտոններում գենդերային քվոտավորման պրակտիկան վաղուց տարածված է մի շարք եվրոպական երկրներում:
Աղբյուրը՝ Ռիա Նովոստի
Դիտումների քանակը` 2227