«Ծնողներին հակառակ՝ աղջիկներն ընդունվում են ռազմաուսումնական հաստատություններ» . գնդապետ

banak-3

Հայաստանի ռազմաուսումնական հաստատություններում ներկայումս սովորում է իգական սեռի 30 քաղաքացի: Տարեցտարի թիվն ավելանում է,  Հայաստանում «ՆԱՏՕ-ի շաբաթ» միջոցառումների  շրջանակում կայացած «Կանայք  զինված ուժերում» աշխատաժողովի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ կադրերի և ռազմական կրթության վարչության ռազմական կրթության բաժնի պետ գնդապետ Սուրեն Դավթյանը:  Թեմային է անդրադառնում   Panorama.am -ը: 

 

 

Գնդապետը  նշեց, որ իգական սեռի քաղաքացիներին  բարձրագույն  ռազմական  հաստատություններում սովորելու  հնարավորություն է ընձեռվել  2013 թվականից: Առաջին  տարին ընդունվել են միայն մեկամյա սպայական դասընթացներում, 2014-2015 թթ. ուսումնական տարում կատարվել է բակալավրի ընդունելություն: Ս.Դավթյանի խոսքով՝ բոլոր մասնագիտությունների գծով իգական սեռի քաղաքացիները կարող են սովորել, որևէ խտրականություն չեն դնում:

 

 

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում, նրա տեղեկացմամբ, սովորում են բոլոր 5 մասնագիտություններով, ռազմական ավիացիայի համալսարանում 12 մասնագիտություններից 7-ի գծով են սովորում իգական սեռի քաղաքացիները:

 

 

«Կան որոշակի մասնագիտություններ, որտեղ չեն դիմում, քանի որ առողջական շատ բարձր պահանջներ են  ներկայացված»,- ասաց գնդապետ Դավթյանը:

 

 

Նա նշեց, որ չնայած ծնողները դեմ են լինում, որ աղջիկները ռազմական ոլորտում մասնագիտություն ձեռք բերեն , բայց աղջիկները պնդում են և սովորում: «Արդեն երեք տարի ընդունելություն ենք ունեցել, որևէ դեպք չի եղել, որ հրաժարվեն ուսումնառությունից»,-  ընդգծեց Սուրեն Դավթյանը:

 

 

Նա նաև տեղեկացրեց, որ աղջիկների և տղաների համար ընդունելության չափորոշիչներն ընդհանուր են, միայն ֆիզիկական պատրաստվածության  ոլորտում կան որոշակի տարբեր չափանիշներ. «Ֆիզիկական առումով ունենք այլ վարժություններ իգական սեռի քաղաքացիների համար, բայց չեն ազատվել ֆիզիկական ծանրաբեռնվածությունից»:
Աշխատաժողովին ներկա քաղաքական գիտությունների թեկնածու, ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ փոխգնդապետ Ալիկ Ավետիսյանն ասաց, որ չափորոշիչների սահմանման  շուրջ լուրջ քննարկումներ են ունեցել՝ արդյոք պետք է սահմանել հատուկ պայմաններ իգական սեռի կուրսանտների ընդունելության համար:
«Ի վերջո եկանք եզրակացության, որ ցանկալի տարբերակն է՝ չափորոշիչները լինեն ընդհանուր»,- նշեց նա:

 

 

ՀՀ ՊՆ իրավաբանական վարչության ավագ սպա, փոխգնդապետ Նարինե Կարապետյանն ասաց, որ կանանց ծառայության իրավական կարգավորումները կարևոր էլեմենտ են կանանց իրավահավասարության, հավասար հնարավորությունների  հաստատման հարցում:

 

 

«Հիմնական խնդիրը, ըստ իս, մեր հասարակության մտածողությունն է.  կան կարծրատիպային մոտեցումներ կանանց դերի, նշանակության վերաբերյալ: Սա է հիմնականում խանգարում  զինված ուժերում  կանանց իրավասավարության հաստատման գործընթացին»,- նշեց նա:

 

 

Լրագրողների հետ զրույցում  փոխգնդապետ Կարապետյանն ասաց,  որ հայ կինը հայկական բանակում՝ շատ ընդունելի և ցանկալի տարբերակ է հատկապես այսօրվա պայմաններում՝ ելնելով աշխարհաքաղաքական տարաբնույթ խմորումներից, Հայաստանի իրավիճակից:

 

Աղբյուրը` Panorama.am

 

 

Կարդացեք «Կանայք եւ բանակը»  խորագրի ներքո  մեր կայքում հրապարակված  նյութերը.

 

Կանայք ՀՀ զինված ուժերում. քննարկում առկա իրավիճակի ու խնդիրների մասին

Կանանց մասնակցությունը բանակցություններում. Ճանապարհ դեպի ավելի կայուն և ապահով աշխարհ

Կանայք կարող են աշխարհն ավելի խաղաղ դարձնել. Խաղաղության և Անվտանգության ութ բանաձև

Կառավարությունը խոստանում է հավասար իրավունքներ և երաշխիքներ ապահովել բանակում ծառայող աղջիկների եւ տղաների համար

«Ես մեր տղաներից շատերից լավ եմ կրակում»

«Կոտրի՛ր կարծրատիպերը, անցի՛ր մեր շարքերը». բանակի կոչը հայ կանանց / տեսանյութ

Դիպուկահար կանայք. «ցանկացած ժամի` ցանկացած խնդիր »

Հավսա՛ր, զգա՛ստ. բանակի աղջիկները / տեսանյութ

Երբ մարտի են գնում աղջիկները

Մարիեթ Շուրման. «Կանանց դերը խաղաղության հասնելու համար չափազանց որոշիչ է»

«Անհնար է մոռանալ այդ ամենը»

«Վաշտի աղջիկները». Ծանոթացեք ռազմական ինստիտուտի կուրսանտների հետ

«Դեռ չեմ հանդիպել մեկին, ում բանակից շատ կսիրեմ»…

Կիսաշրջազգեստով միլիտարիզմ

Ինչո՞ւ էին կանայք գնում պատերազմ

Սահմանային զորամասի կանայք

Ջոն Հեֆերնը հիշեցրեց խաղասիրական եւ անվտանգության գործընթացներում կանանց դերի մասին

Նորվեգացի կանայք պարտադիր զինծառայության կանցնեն

Այս պահին հայոց բանակում ծառայում են 2000-ից ավելի կանայք

Հայ կանայք բանակում. կողմ եւ դեմ

Պատրա՞ստ է բանակն ընդունել հայ աղջիկներին ու կանանց

«Զենքը կվերցնեմ ու կգնամ տղայիս հետեւից»

«Ինձ համար իսկապես պատիվ է աշխատել հայոց բանակում»

Մարիամի մեդալը

Զորամասի միակ կին ենթասպան ցանկանում է սպա դառնալ

«Ես ինձ զինվորի մայր եմ համարում, քանի որ զինվորների բոլոր հոգսերին տեղյակ եմ»

Աղջիկների մուտքը ռազմական հաստատություններ՝ բանակի բարեփոխումների մի մասն է

Նրան Ռեմբո էին ասում…

«Անժելիկան տղես ա. պիտի ծառայի»…

Դրա մասին կարող են երազել ոչ միայն «իսկական տղամարդիկ»…

Նրանք բանակի մասին մանկուց են երազել…

«Աղջիկներն իրենց օրինակով կարող են ապացուցել, որ խաղաղ պայմաններում բանակում զոհ չի կարող լինել»…

Կանայք աշխարհի բանակներում և մարտի դաշտում

Ղարաբաղյան պատերազմի կանացի դեմքը

Դիտումների քանակը` 4269

Գլխավոր էջ