Ծանրամարտի աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանը մայր է դարձել
Ծանրամարտի աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանը մայր է դարձել: Էրեբունի» բժշկական կենտրոնից հայտնել են, որ Նազիկը որդի է ունեցել: Անվանի մարզուհին ամուսնացել է 2012-ի հունիսին՝ վանաձորցի ծանրամարտիկ Էրիկ Կարապետյանի հետ: Երջանիկ ծնողները իրենց առաջնեկին անվանել են Վաչե:
Հիշեցնենք, որ Նազիկն աշխարհի չեմպիոնուհու տիտղոսը նվաճել էր 2009-ին Անթալիայում կայացած առաջնությունում: Նա անկախ Հայաստանի առաջին ներկայացուցիչն էր, ում հաջողվեց ծանրամարտում աշխարհի չեմպիոնի ոսկե մեդալ նվաճել:
Դիտումների քանակը` 5193