Խորհրդարան անցան հինգ կուսակցություն եւ մեկ դաշինք
Համամասնական ընտրակարգով տեղի ունեցած խորհրդարանի ընտրությունների նախնական տվյալների համաձայն հինգերորդ գումարման Ազգային ժողովի կազմում ներկայացված կլինի վեց քաղաքական ուժ՝ հինգ կուսակցություն եւ մեկ դաշինք:
Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տվյալների` խորհրդարան մտնելու համար սահմանված շեմը հաղթահարել են Հայաստանի հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ), «Բարգավաճ Հայաստան»-ը (ԲՀԿ), Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ), «Ժառանգություն»-ը, Հայ հեղափոխական դաշնակցությունը (ՀՅԴ) եւ «Օրինաց երկիր»-ը (ՕԵԿ)։
ԿԸՀ-ի ամփոփած տվյալներով` Հանրապետական կուսակցությունը ստացել է ձայների ընդհանուր թվի 43.94 %- ը, «Բարգավաճ Հայաստան»-ը ստացել է 30.13 %- ը , Հայ ազգային կոնգրեսը` 7.08 %- ը , «Ժառանգություն»-ը` 5.77 %- ը , Դաշնակցությունը` 5.72 %- ը , «Օրինաց երկիր»-ը` 5.48 %- ը։
Հայաստանի դեմոկրատական, Հայաստանի կոմունիստական եւ «Միավորված հայեր» կուսակցությունները չեն հաղթահարել խորհրդարանում կուսակցության ներկայացված լինելու համար պահանջվող 5 տոկոսի շեմը` ստանալով, համապատասխանաբար, ձայների 0.37, 1.06 եւ 0.20 տոկոսը։
Դիտումների քանակը` 4437