Խորհրդարանական քարոզարշավից դեպի ՏԻՄ ընտրություններ

Մի խումբ  երիտասարդներ, ովքեր  փոխանակման  ծրագրերի շրջանակներում սովորել են  ԱՄՆ-ի  ԲՈՒՀ-երում,  խորհրդարանական ընտրությունների նախաշեմին հետաքրքիր նախաձեռնությամբ հանդես եկան: Նրանք  կազմակերպեցին թրենինգներ Գյումրիում ` կուսակցություններում ընդգրկված կանանց կարողությունների բարձրացման նպատակով:

 

 

Նախաձեռնության  շրջանակներում  խորհրդարանում ներկայացված հինգ կուսակցությունների մոտ 60 կին ներկայացուցիչներ հնարավորություն ունեցան ծանոթանալու համայնքային կարիքների գնահատման և արդյունավետ քարոզարշավի նախապատրաստման ունակություններին:

 

 

Ուսուցման մասնակիցներից մեկը գրում է, որ համայնքի կարիքների գնահատումը կարող է ծառայել որպես նախընտրական ծրագրի հիմք` իր քաղաքական պաշտոնի առաջադրման ինչպես նաև հետագա գործունեության ընթացքում:

 

 

Մեկ այլ մասնակից`Արաքսյա Գևորգյանը, նշում է, որ արդեն հասցրել է մասամբ կիրառել այն ունակությունները, որ ձեռք է բերել համայնքի կարիքների գնահատման և քարոզարշավի նախապատրաստման վերաբերյալ` խորհրդարանական ընտրություններում իր կուսակցության թեկնածուի քարոզարշավի ընթացքում: “Հավանաբար առաջիկա ՏԻՄ ընտրությունների ժամանակ այդ ունակություններն ինձ ավելի շատ անհրաժեշտ կլինեն”, – ասում է Արաքսյան:

Նախագծի հեղինակները թեև փոքր են համարում իրենց ներդրումը Հայաստանում քաղաքականության մեջ կանանց առաջխաղացմանը նպաստելու գործում, բայց և տպավորված են ուսուցման մասնակիցների ակտիվությամբ և համոզված են որ նույնիսկ նմանօրինակ փոքրածավալ ուսուցումը կարող է ունենալ դրական արդյունքներ, հատկապես ՏԻՄ ընտրությունների նախաշեմին:

 

 

Նախագիծը իրականացվեց Միջազգային հետազոտությունների և փոխանակման խորհրդի՝ IREX-ի  կողմից կառավարվող ծրագրի շրջանակներում և հնարավոր  դարձավ  ԱՄՆ Պետքարտուղարության Կրթական և մշակութային հարցերի բյուրոյի  դրամաշնորհի շնորհիվ:

 

 

Դիտումների քանակը` 4365

Գլխավոր էջ