Խոշորացված համայնքներում ընտրությունները տեղի կունենան աշնանը
Ինչպես WomenNet.am-ին հայտնեցին ԿԸՀ–ից, 2017 թվականի ՏԻՄ ընտրությունների քվեարկության օրեր էր սահմանված փետրվարի 12-ը, հունիսի 18-ը և նոյեմբերի 5-ը: Նախատեսվում է, որ հենց նոյեմբերի 5-ին կանցկացվեն համայնքների ղեկավարների և ավագանու անդամների ընտրություններ խոշորացված համայնքներում :
Ինչպես հայտնի է, ՀՀ կառավարության մայիսի 18- ին կայացած նիստում հաստատվել է համայնքների խոշորացման օրենքի նախագիծը, որը ներկայացվելու ՀՀ ԱԺ։ Ըստ այդմ՝ 361 համայնքների միավորման արդյունքում ձևավորվելու է 30 համայնք:
Սյունիքում խոշորացվող համայնքներն են՝ Կապանը, Քաջարանը և Սիսիանը,
Լոռիում՝ Ալավերդին, Ախթալան, Ստեփանավանը, Տաշիրը, Օձունը,
Կոտայքում՝ Բյուրեղավանը, Չարենցավանը, Եղվարդը, Ակունքը, Մեղրաձորը, Ջրվեժը, Քասախը:
Շիրակում հարակից համայնքների հաշվին խոշորացվելու են Անին, Ախուրյանը, Մարմարաշենը,
Արագածոտնի մարզում՝ Ապարանը, Ալագյազը, Արագածավանը, Ծաղկահովիտը,
Վայոց ձորի մարզում՝ Եղեգնաձորը, Արենիը, Եղեգիսը, Տավուշի մարզում՝ Իջևանը, Բերդը:
Նշենք, որ համայնքների խոշորացման հետևանքների ու արդյունքների մասին իրարամերժ հայտարարությունները շարունակվում են: Տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանն օրինակ, ամփոփիչ ասուլիսի ժամանակ գոհունակություն հայտնեց համայնքների խոշորացումից, իսկ մի շարք տնտեսագետներ ՝ հակառակը, մտահոգություն են արտահայտում այդ ծրագրի հետեւանքների առնչությամբ: Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը նույնիսկ կոչ արեց առնել այդ ծրագրի դեմը, իսկ տնտեսագետ Վիլեն Խաչատրյանն, իր հերթին, վտանգներ է տեսնում սահմանամերձ համայնքների առումով:
Հիշեցնենք, որ WomenNet.am –ի դիտարկումներով ՝ անցյալ տարի խոշորացված համայնքներում տեղի ունեցած բոլոր ընտրությունների արդյունքներով կանանց ներկայացվածությունը այդ համայնքների ավագանիներում պակասել էր 2-3 անգամ:
Հ. Կարապետյան
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Համայնքների խոշորացում. Նոր «ապակյա առաստաղ» կանանց համար/ ինֆոգրաֆիկա
ՏԻՄ-2016. Կանանց հաջողության գործակից/ ինֆոգրաֆիկա
ՏԻՄ համակարգն ու կանայք / ինֆոգրաֆիկա
Կանայք ՏԻՄ ընտրություններում. լույս է տեսել մեր թերթի հերթական համարը
Դիտումների քանակը` 3654