Խոհանո՞ց թե քաղաքականություն. 1918-ին նման հարց չէր քննարկվում…
Նրանք առաջինն էին … 1918 – ին Եվրոպայի երկրների կեսից ավելիումկանայք ընտրական իրավունքներ չունեին: Իսկ 1919 – ին կայացած ընտրություններին հայոց Առաջին հանրապետության խորհրդարան են ընտրվում երեք կին պատգամավորներ:
Ցավոք, այսօր քչերը գիտեն նրանց անունները, էլ ավելի քիչ են հայտնի նրանց դժվարին, բայց բոլոր իմաստներով արժանավայել կենսագրության ժլատ փաստերը: Չեն պահպանվել նույնիսկ նրանց բոլորի լուսանկարները: Ու այդ ամենը խիստ անարդարացի է, քանզի նրանք ի անձնվեր հայրենասերներ էին …
Երեքն էլ Հայ Հեղափողական Դաշնակցության անդամ էին: Դեպի քաղաքականություն նրանց գալու սցենարը բնորոշ է բոլոր նվիրյալ եւհեղափոխական ու հայրենասիրական գաղափարներով տոգորված կանանց, ում համար անձնականը սերտորեն միահյուսված է հասարակականին: Կատարինե Զալյան – Մանուկյան, Վարվառա Սահակյան, ՊերճուհիՊարտիզպանյան – Բարսեղյան, նրանք առաջինն էին …
Բացի այդ, աշխարհում առաջին կին դեսպանը նույնպես հայ է եղել `Ճապոնիայում Հայաստանի Առաջին Հանրապետության դեսպան Դիանա Աբգարը (Անահիտ Աղաբեկյան), ում ջանքերով է 1920 – ին Ճապոնիան ճանաչել Հայաստանի անկախությունը
Կարդացեք նրանց մասին մեր կայքում.
Առաջին հանրապետության կին պատգամավորները
Դիանա Աբգար – աշխարհի առաջին կին դեսպանը
Դիտումների քանակը` 5360