Խաղաղություն տանը – խաղաղություն աշխարհում
Մեկնարկել է ընդդեմ գենդերային բռնության 16-օրյակը
Ամեն տարի ամբողջ աշխարհում ավելի ու ավելի շատ մարդիկ են իրենց ձայնը միավորում կանանց նկատմամբ բռնությանը «ՈՉ» ասելու համար` նոյեմբերի 25-ից մինչև դեկտեմբերի 10-ը մասնակցելով «Ակտիվության 16-օրյակ ընդդեմ գենդերային բռնության» քարոզարշավի շրջանակներում անցկացվող տարբեր միջոցառումներին:
2011-ի քարոզարշավի կարգախոսն է «Խաղաղություն տանը – խաղաղություն աշխարհում. պայքարենք միլիտարիզմի դեմ և վերջ դնենք կանանց նկատմամբ բռնությանը»: Կարգախոսը ներկայացնում է քարոզարշավի ընդհանուր գաղափարը, սակայն կանանց նկատմամբ բռնության տեղական համատեքստին ավելի բնորոշ միջոցառումները նույնպես հնարավոր են:
Դիտումների քանակը` 5483