Խաթարված մանկության ամփոփագրերից …

«2011-ին  Հայաստանում անչափահասների կատարած հանցագործությունների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է»,  այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության երրորդ վարչության պետի տեղակալ, անչափահասների գծով բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը:

 

 

Ի տարբերություն 2010թ., երբ գրանցվել էր  անչափահաս երեխաների կողմից կատարված 509 հանցագործություն, այս տարի  արձանագրվել է 527 հանցագործություն:

 

Աճել են մարմնական վնասվածք հասցնելու դեպքերը. 2010-ին արձանագրվել է 30 դեպք, 2011-ին՝ 54:

 

Դրա հետ մեկտեղ, եթե 2010թ.գրանցվել է մարդասպանության 3 դեպք, ապա 2011-ին մարդասպանության դեպքեր չեն արձանագրվել:

 

Անչափահասների կողմից սեռական բնույթի հանցագործությունների դեպքերը նույնպես կրճատվել են.  2010 թ.-ին գրանցվել էր 60 դեպք, 2011-ին` 54:

 

Այսօր Աբովյան քրեակատարողական գտնվում է 16 անչափահաս հանցագործ: Նրանք կատարել են ծանր հանցագործություններ: Նելլի Դուրյանի փոխանցմամբ` մյուսների նկատմամբ  կիրառվում է համապատասխան հոդված եւ նրանք արդարադատության նախարարության հսկողության ներքո այլընտրանքայի պատիժ են կրում:

 

Մտահոգիչ է անչափահաս երեխաների ինքնասպանության փորձերի դեպքերը: Անցյալ տարի 45 անչափահաս է ինքնասպանության փորձ կատարել, որից 9-ը մահվան  ելքով: Ինքնասպանության հիմնականում դիմում են 16-17 տարեկան աղջիկները: Պատճառները տարբեր են` անպատասխան սեր, ընտանեկան խնդիրներ, չհասկացվածություն եւ այլն:

 

Նելլի Դուրյանը հավաստիացրեց, որ անչափահասների գծով ոստիկանությունը իրականացնում է բարեփոխումների ծրագիր: «Ոստիկանության պետի կողմից տրվել է հանձնարարական, լինել դպրոցներում, հանդիպումներ ունենալ երեխաների,  մանկավարժների հետ և կանխարգելիչ աշխատանքներին առավել ուշադրություն դարձնել: Նախկինում էլ ենք եղել դպրոցներում, սակայն հիմա ավելի շատ կլինենք»,-հավաստիացրեց նա:

 

Ոստիկանության գնդապետն ավելացրեց, որ շարունակաբար նվազում է մուրացիկ երեխաների թիվը: Ըստ նրա՝ իրենց հետևողական աշխատանքի շնորհիվ  հաջողվել է այդ երեխաների թիվը   նախորդ տարիներին հաշվառված 300-ից հասցնել  16-ի:  Անընդհատ աշխատանք է տարվում և երեխայի, և ծնողի հետ, նշեց նա, բայց կան դեպքեր, երբ երեխան մուրացկան է դառնում ծնողի դրդմամբ:

 

Հ. Հ.

Դիտումների քանակը` 4001

Գլխավոր էջ