Լույս է տեսել  Հայաստանում «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» N 1325 բանաձևի իրականացման մասին տեղեկատվական գրքույկը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի Կանայք, խաղաղություն և անվտանգություն N1325 բանաձևի 20-ամյակին ընդառաջ լույս է տեսել այս թեմայով Հայաստանի Հանրապետության գործողությունների առաջին ազգային ծրագիրը ներկայացնող տեղեկատվական գրքույկը: Այս մասին հաղորդագրություն է տեղադրվել  ՀՀ Արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքում:  

 

 

Կանայք, խաղաղություն և անվտանգություն օրակարգի իրականացումը ապահովում է կանանց մասնակցության խթանումը հակամարտությունների կանխարգելման, կարգավորման և վերականգնման գործընթացներում: Այս թեմայով գործողությունների ազգային ծրագիրը կարևոր գործիքակազմ է, որը պետությանը հնարավորություն է տալիս իրականացնել 1325 բանաձևի դրույթներն ու նպատակները:

 

 

Խաղաղության, անվտանգության և մարդու իրավունքների հարցերը Հայաստանի Հանրապետության քաղաքական օրակարգի կարևոր բաղադրիչներից են:

 

 

Ազգային ծրագիրն անդրադառնում է նշված բոլոր ուղղություններին` դիտարկելով դրանք մարդու իրավունքների համընդհանրության համատեքստում, կարևորում է կանանց ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության բոլոր փուլերում, ուշադրություն է հրավիրում կոնֆլիկտային գոտիներում բնակվող բնակչության հարցերին, լուծման մեխանիզմներ է առաջարկում հակամարտության ազդեցությունը կրած բնակչության անվտանգության և մարդու իրավունքների ապահովման համար:

 

 

Գրքույկին կարելի է ծանոթանալ այստեղ

 

 

***

 

 

Հիշեցնենք, որ  20 տարի առաջ՝ 2000-ի հոկտեմբերի 31-ին  ընդունվեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի N 1325 բանաձևը , որը  կոնֆլիկտների կանխարգելման և կարգավորման գործում կանանց դերը կարևորող  առաջին բանաձևն էր:

 

 

Այն կոչ է անում.

 

  • Բարձրացնել կանանց ներկայացվածությունը և ապահովել նրանց առավել ակտիվ մասնակցությունը որոշումների կայացման բոլոր մակարդակներում, կոնֆլիկտների լուծման և խաղաղ բանակցային գործընթացներում,
  • Ուշադրություն  հրավիրել կանանց և աղջիկների հատուկ կարիքների հանդեպ զինված հակամարտությունների ժամանակ,
  • Հաշվի առնել գենդերային ասպեկտը վերականգնողական գործընթացներում և հետկոնֆլիկտային շրջանում,
  • Ներառել գենդերային տեսակետը ՄԱԿ-ի աշխատանքների մեջ, Գլխավոր Քարտուղարի հաշվետվողականության մեջ և Անվտանգության Խորհրդի առաքելության մեջ,
  • Հաշվի առնել գենդերային տեսակետը խաղաղասիրական գործողություններում  և ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության մեջ, ապահովել գենդերային հարցերի վերաբերյալ վերապատրաստում խաաղղության և անվտանգության ապահովման գործընթացներին մասնակցություն ցուցաբերողների համար:

 

 

Դիտումների քանակը` 1660

Գլխավոր էջ