Լյուդմիլա Հարությունյան. « Հրացանավորներն անպայման Ղարաբաղից պիտի գային Երևան»

 ԵՊՀ պրոֆեսոր,  սոցիոլոգ Լյուդմիլա Հարությունյանը մեկնաբանում է   Hayeli.am-ի հետ զրույցում՝ հուլիսի 17-ից օգոստոսի 1-ը Երևանի Խորենացի փողոցում տեղի ունեցած իրադարձությունները :  Նրա կարծիքով,  «Սասնա ծռեր»  խմբավորման արարքը հուսահատության պոռթկում էր, որը  չի կարելի անվանել ահաբեկչություն:

 

 

«Իրավիճակն ավելի բարդ է, քան մենք կարող ենք պատկերացնել. այդ տղաների արարքի հիմքում դրված էր ազգային իդեա՝ չհանձնել ազատագրված հողերը: Նրանց ակցիայի առանցքը Ղարաբաղի հարցն  էր, իսկ սոցիալ- տնտեսական խնդիրները միայն գումարվում էին դրան: Ես հետևել եմ պրոցեսին և կարող եմ ասել, որ  նրանք առաջ քաշեցին ոչ թե քաղքական, այլ ազգային  հարց, որը  շարժմանը մեծ պոտենցիալ   տվեց: Նրանք ցույց տվեցին գեղեցիկ պայքար և հանձնվեցին շատ արժանապատիվ՝  իրենք իրենց կոչելով  ոչ թե քաղբանտարկյալներ, որը ստանդարտ տերմին է, այլ ռազմագերիներ: Ինձ համար ցավալի էր տեսնել, որ հպարտ ու հոգնած մարդիկ հանձնվում են,  առավել ցավալի է, որ նրանք  պիտի հանգստանան բանտերում: Հիմա սկսվում է շարժման երկրորդ կարևոր էտապը, որը տեղի է ունենալու դատարաններում: Հասարակությունը պետք է ոտքի կանգնի և պաշտպանի այս խիզախներին, որովհետև նրանք, իրականում,  գնացել են ինքնազոհության: Իսկ առանց  ինքնազհողություն երկիրը չի փրկվի»« – ասել է Լյուդմիլա Հրությունյանը:

 

Պրոֆեսորի կարծիքով՝ հանձնման ակցիան՝ վերջնագիրը ժամանակի առումով ճիշտ չէր, քանի որ  բանակցելու տեղ դեռ կար: Սակայն ողջ գործընթացի մեջ ամենակարևորը հասարկության կեցվածքն էր.  « Հասարկության մեջ տեղի ունեցավ պառակտում. հասարկության մի մեծ հատված գնաց ու պաշտպան կանգնեց տղաներին,  որովհետև հասկացավ, որ նրանք երկիրն են ուզում փրկել:Ոստիկանությունը, որն այդ պահին ներկայացնում էր պետության դեմքը, ներկայացավ շատ տգեղ  կերպարով: Ոստիկանների խառնիճաղանճ վազքը, մահակներն ու զզվանք հարուցող կեցվածքը   հակադրության մեջ է մտնում փողոցում կուռ շարքերով թև-թևի մտած քաղաքացիների և  գունդը գրաված տղաների հպարտ կեցվածքի հետ: Մարդիկ չվախեցան անգամ մահակներից ու դուրս եկան փողոց: Այսինքն՝ վախի ռեսուրսն այլևս սպառված է՝ այն  չի աշխատում: Սրանից պետք է հետևություն անեն իշխանությունները և առաջին հերթին նախագահը: Սերժ Սարգսյանը պիտի հասկանա, որ վախի ռեժիմն այլևս չի աշխատում, համբերության բաժական էլ լցվել է»,- նշեց Լ. Հարությունայնը՝ ընդգծելով, որ հետևությունները պետք է արվեն ոչ թե ճառերի, այլ կոնկրետ քայլերի տեսքով:

 

Նրա  խոսքով՝ այն պնակալեզները, ոքվեր իշխանությունից և նախագահից պահանջում էին կարծրեցնել ձեռնարկվող քայլերը, արջի ծառայություն էին մատուցում հենց իշխանությանը. «Այս իշխանության, մեծագույն ու թերևս միակ արժանիքն այս տարիների ընթացքում եղել է  փափուկ ավտորիտարիզմը, որն այս անգամ էլ հնարավորություն տվեց խուսափել արյունահեղությունից: Բայց եթե նախագահը չդիմանա գայթակղությանը և որոշի կարծարցնել իշխանության դիրքրոշումը, դա կլինի կործանարար՝ հաշվի առնելով, որ պայքարը տեղափոխվում է դատարաններ և շատ բան կախված է լինելու  դատարանների որոշումներից»:

 

Անդրադառնալով հարցին, թե քաղքական իմաստով Սերժ Սարգսյանի ու բանտում գտնվող Ժիրայր Սեֆիլյանի հանդիպման անհրաժետություն տեսնո՞ւմ է, Լ. Հարությունյանը նշեց. «Չեմ կարծում, թե նախագահը պարտադիր պետք է հանդիպաի Ժիրայր Սեֆիլյանին, որպեսզի լսի նրան: Ասելիքը գրված է նաև թղթի վրա, կարող է հանգիստ կարդալ»:

 

Քաղաքական ուժերի կեցվածքը Լյուդմիլա Հարությունայնը գնահատում է զրոյական, քանի որ նրանք որևէ կերպ չդրսևորվեցին. <<Երևի  սովոր չեն նման իրավիճակների, այդ պատճառով էլ կեցվածք ուղղակի չկար>>: Ինչ վերաբերում է մտավորականներին, որոնցից ոմանք հանդես եկան հայտարարությամբ. «Մտավորականի դերը հասարկության մեջ արժեք ներմուծելն է. մի բան, որը վերջին տարիներին մեր մտավորականենրին չի հաջողվել անել: Այն ինչ պիտի անեին նրանք արեցին այդ տղաները՝ ցույց տալով, որ հայրենիք համար կարելի զոհվել: Ես դեռ 90-ականների  վերջին եմ ասել, որ մի օր անպայման  հրացանավորները Ղարաբաղից գալու են Երևան: Կատարվածն այդ շարքից էր»,- իր խոսքը եզրափակեց սոցիոլոգը՝ նորից ընդգծելով, որ դատարանները պետք է պահել հանրային ուշադրության կենտրոնում:

 

Աղբյուրը՝  Hayeli.am

 

Դիտումների քանակը` 3341

Գլխավոր էջ