Լեդի Գագայի նոր տեսահոլովակը՝ ի պաշտպանություն սեռական բռնության ենթարկվածների

«Դու չես իմանա, թե ես ինչ եմ զգում, մինչեւ քեզ հետ դա չպատահի…»,- Լեդի Գագան իր նոր երգով փորձում է բացատրել, թե որքան դժվար է հասկանալ սեռական բռնության ենթարկվածներին:

 

«Till it happens to you» տեսահոլովակը յուրօրինակ սոցիալական գովազդ է՝  ի աջակցություն սեռական բռնության ենթարկված աղջիկների: Տեսահոլովակը պատկերում է համալսարանական հանրակացարաններում բնակվող աղջիկների  նկատմամբ սեռական բռնության տեսարաններ՝  իրազեկելով, որ յուրաքանչյուր 5-րդը նրանցից  ենթարկվում է սեռական բռնության:

 

 

«Մենք հուսով ենք, որ դուք զգում եք մեր սերն ու համերաշխությունը երգի միջոցով»,- «Թվիթերում» գրել է երգչուհին: Գագան խոստացել է երգից ստացված ողջ հասույթը նվիրաբերել սեռական բռնության ենթարկվածներին աջակցող հասարակական կազմակերպություններին:

 

Լեդի Գագայի տեսահոլովակը հաջորդել է սեռական բռնության վերաբերյալ «The Hunting Ground» վավերագրական ֆիլմին, որը պատմում է համալսարանական կամպուսներում տեղի ունեցող սեռական բռնությունների մասին:

 

Ֆիլմի մասին առավել մանրամասն  տեղեկություններ    պաշտոնական կայքում :

 

Արման Ղարիբյան

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Հայտնի ֆեմինիստուհիների թոփ տասնյակը. առաջինը՝ Անջելինա Ջոլին է

 

Բեյոնսե: «Ես ամեն օր ասում եմ իմ աղջկան, որ նա կարող է նախագահ դառնալ»…/ վիդեո

 

Էմմա Ուոթսոնը կոչ արեց տղամարդկանց պայքարել գենդերային հավասարության համար

 

22-ամյա երգչուհին սեքսիստական երգը վերածել է ֆեմինիստական հիմնի

 

Շեր. «Ճի՛շտն ասա. սա կնոջ աշխարհ է»

 

Բիյոնսեն կոչ է անում տղամարդկանց պայքարել հանուն հավասարության/ տեսահոլովակ

 

Փինքն առաջարկում է լինել նախագահ կամ ֆուտբոլիստ, բայց ոչ հիմար աղջիկ…

 

Քրիստինա Ագիլերայի ինքնատիպ ֆեմինիզմի ակունքները / տեսահոլովակ

 

Դիտումների քանակը` 4599

Գլխավոր էջ