Լարիսա Ալավերդյան. «Թող հայ կինը երբեք չփոխարինի տղամարդուն» /վիդեո/


“Մարտի 8-ը Աստծո եւ օրենքի առաջ հավասարության  տոն է,  իսկ ապրիլի 7-ը` ներդաշանակության տոնն է “,-  այսպիսի  կարծիքի հայտնեց  Հայաստանում մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը ՝ «Դեբատ»  մամուլի ակումբում կայացած քննարկաման  ժամանակ:

 

Նրա խոսքով կինը չի ստեղծվել  միայն խոհանոցի եւ եկեղեցու համար: Մանավանդ հայ կինը միշտ եղել է տղամարդու կողքին:  “Հայուհիները տղամարդկանց փոխարինել են այն պահին, երբ անհրաժեշտ է եղել”,-” ասաց Լ. Ալավերդյանը, զարմանք արտահայտելով, որ դրա հետ մեկտեղ կանայք չեն ընդգրկվում երկրի կառավարման գործում: “Սա  անհասկանալի է: Պիտի հավասարություն լինի, ինչպես չենք ընդունում  միասեռականների ընտանիք, այդպես էլ դա չպիտի ընդունենք”,-ասաց Ալավերդյանը:

 

Իսկ տիկնոջ մաղթանքը խաղաղություն է: “Թող տղամարդը իր տեղում լինի, այնպիսի բարձր դիրքւոմ, որ երբեք կինը չփոխարինի նրան”,-ասաց Ազգային ժողովի նախկին պատգամավորը: Առավել մանարամասն դիտեք տեսանյութում.

 

Լարիսա Ալավերդյանի մաղթանքն ու այլ խոհերը տեսանյութում:

 

 

 

Աղբյուրը՝ Henaran.am

 

 

Դիտումների քանակը` 3276

Գլխավոր էջ