Իրենց վերապրածի մասին են պատմել «Իսլամական պետության» գերությունից փրկված եզդի աղջիկները
Միջազգային մամուլը անդրադառնում է վերջերս «Իսլամական պետության» գերությունից հրաշքով փախած 15-ամյա Դալյալի եւ 13-ամյա Սուսաննայի պատմածներին: Եզդի աղջիկները պատմել են ոչ միայն իրենց հետ կատարվածի , այլ Սիրիայում հումանիտար առաքելության աշխատող՝ ամերիկացի Քայլա Մյուլլերի մասին, ում «Իսլամական պետության» զինյալները ստիպել էին նամակ գրել, որ նա իբր թե բարի կամքով է նրանց մոտ անցել, իսկ հետո հայտնել, որ նա զոհվել է ռմկակոծություններից մեկի ժամանակ: Պարզվեց, որ իրականում ամերիկուհին գերի էր ընկել ու սպանվել զինյալների կողմից բազմաթիվ բռնաբարություններից հետո…
… Դալյալը 15 տարեկան էր, երբ նրան պատանդ վերցրեցին «Իսլամական պետության» զինյալներն ու տարան շուկա, որտեղ վաճառում էին ստրկուհիների: Նա պատմում է, որ շուրջ 60 եզդի աղջիկների ու կանանց շարք էին կանգնեցրել Սիրիայի Ռաքքա քաղաքում: Վախից քարացած նրանք սպասում էին մինչ զինյալները մանրակրկիտ կերպով ուսումնասիրում էին աղջիկներին ու ընտրում իրենց դուր եկածներին: Այդ օրը Դալյալը եւ 13-ամյա Սուսաննան հայտնվեցին «Իսլամական պետության» առաջնորդ՝ Աբու Բաքր ալ-Բաղդադիի համար ընտրված 10 աղջիկների թվում:
«Դուք բոլորդ իսլամ կընդունենք ու կգաք ինձ հետ»,-ասել է Աբու Բաքր ալ-Բաղդադին, ում տանը իրենց նման եւս 18 կանայք կային: Դայլան ու Սուսաննան փորձել են փախուստի դիմել գերությունից, սակայն բռնվել են ու բանտ նետվել, որտեղ էլ նրանք հանդիպել են ամերիկուհի Քայլիի հետ: Քայլին իր համախցակիցներին պատմել է, որ գերության ժամանակ նրան խոշտանգումների են ենթարկել, պոկել են եղունգներն ու ստիպել են խոստովանել, որ նա ԱՄՆ լրտես է:
Այնուհետև եզդի գերուհիները պատմում են, որ մի օր էլ ամերիկուհուն տարել են Ալ-Բաղդադիի մոտ, իսկ երբ նա հաջորդ օրը վերադարձել է, սկսել է լացել ու պատմել. «Նա ինձ իր կինը դարձրեց ու բռնաբարեց»: Իսկ երկու-երեք օր անց նա կրկին կանչել է Քայլային ու նրան տվել Ղուրանը , հագցրել սև զգեստ ու հրամայել մյուս տղամարդկանց չնայել նրա կողմը՝ ամերիկուհուն դարձնելով իր չորրորդ կինը:
Բանտից դուրս գալուց հետո բոլոր աղջիկներին ահաբեկել են ու ստիպել ծառա լինել Բաղդադիի մոտ: «Մեր կյանքը չափազանց ծանր էր,- ասում է Դալյալը:- Մենք սոված էինք մնում, մեզ ծեծում էին: Նրանք ամեն պահ մեզ կարող էին սպանել»: Դալյալն ու Սուսաննան կարողացել են փախուստի դիմել, երբ նրանց հայտնել են, որ հաջորդ շաբաթ նրանց ևս կամուսնացնեն:
Հիշեցնենք, որ վերջերս ամերիկացի դերասանուհի, ռեժիսոր, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հատուկ բանագնաց Անջելինա Ջոլին՝ ելույթ ունենանլով սլ բրիտանական լորդերի պալատի հանձնաժողովում՝ նշել է , որ «Իսլամական պետությունը» աննախադեպ մասշտաբներով է օգտագործում բռնաբարությունները որպես զենք ու ահաբեկման միջոց, եւ կոչ արել միջազգային հանրությունը անտարբեր չմնալ այս սարսափելի փաստերի նկատմամբ:
Ըստ միջազգային մամուլի հրապարակումների
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Իրենց վերապրածի մասին են պատմել «Իսլամական պետության» գերությունից փրկված եզդի աղջիկները
Անջելինա Ջոլիի հզոր ելույթն այն մասին, թե իրականում ի՞նչ են ուզում կանայք տղամարդկանցից
Հայտնի ֆեմինիստուհիների թոփ տասնյակը. առաջինը՝ Անջելինա Ջոլին է
Մեծ Բրիատնիայի թագուհին ասպետական տիտղոս շնորհեց Անջելինա Ջոլիին
Միջազգային օր ընդդեմ հակամարտություններում սեռական բռնության. հայտարարել է ՄԱԿ-ը
«Նրան ծախել են մի տուփ ծխախոտի դիմաց». պատմում է ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչը
«Ժամանակն է գործել» և դադարեցնել սեռական բռնությունը հակամարտություններում
Սեռական բռնությունը որպես ցեղասպանության իրականացման միջոց
«Արյան և մեղրի երկրում». հրավեր ֆիլմի ցուցադրությանը / թրեյլեր
Բռնաբարությունը՝ ռազմական հանցագործությունների ցուցակում
Հայոց ցեղասպանությունն ու հայ կանանց կրկնակի ցավը…
«Դու պետք է քո պատմությունը պատմես»…/ վիդեո
Դիտումների քանակը` 9958