Իրանում կանանց վրա ազոտական թթու են լցնում` հիջաբը սխալ կրելու պատճառով

Իրանի Սպահան քաղաքում կանայք հարձակումների զոհ են դարձել անհայտ չարագործների կողմից` հիջաբը սխալ կրելու պատճառով: Սխալը կայանում է նրանում, որ հիջաբը նրանց մազերը  լրիվ չի ծածկում:  Այս մասին հաղորդում է France-Press-ը:

 

Ըստ հաղորդագրության ՝ հարձակումների  զոհ են դարձել հիմնականում ավտոմեքենայի ղեկին նստած իրանցի կանայք: Չարագործները  նրանց մոտոցիկլետներով են մոտենում և ազոտական թթու շփում  նրանց դեմքի ուղղությամբ: Ընդհանուր առմամբ՝ Սպահանում մոտ 10 նման դեպք է արձանագրվել, չարագործության արդյունքում տուժած 6 կին վնասվածքների մասնագիտացված կենտրոններ են  դիմել: Իշխանությունները մտահոգություն են հայտնում այդ դեպքերի կապակցությամբ` փորձելով հայտնաբերել չարագործներին:

 

Ի դեպ, Իրանում վերջերս ֆեյբուքյան մի նախաձեռնություն էր թափ առել: Կանայք առանց հիջաբի իրենց լուսանկարները  տեղադրում էին ֆեյսբուքյան «Իմ գաղտնի ազատություն» էջում:  Էջում հավաքվել  է 150 նկար, որտեղ կանայք լողափին են, փողոցում, մենակ կամ ընկերների հետ են և կարևորն այն  է,  որ նրանք  առանց հիջաբի են: Որոշ լուսանկարների տակ էլ կա հետևյալ մեկնաբանությունները. «Ես ատում եմ հիջաբը: Ես ևս  ցանկանում եմ  զգալ արևի ջերմությունը և քամին` իմ մազերի մեջ:Միթե դա մեծ մեղք է»:

 

 

 

 

Դիտումների քանակը` 3915

Գլխավոր էջ