«Երեխայի պաշտպանության ինդեքս». Ինչքանո՞վ են պաշտպանված երեխաները Հայաստանում

cpi

 

 «Երեխայի պաշտպանության ինդեքս»-2016-ը   կազմվել է ազգային, տարածաշրջանային ու միջազգային քաղհասարակության ներկայացուցիչների համատեղ աշխատանքի արդյունքում: Երեխայի պաշտպանության ինդեքսն իրականացվել է 9 երկրներում՝ Ալբանիայում, Բոսնիա և Հերցեգովինայում, Բուլղարիայում, Կոսովոյում, Հայաստանում, Մոլդովայում, Ռումինիայում, Սերբիայում և Վրաստանում:

 

«Երեխայի պաշտպանության ինդեքս»-2016-ը հրապարակվել է անցյալ տարվա  նոյեմբերին  Վորլդ Վիժն միջազգային կազմակերպության ու մի քանի տասնյակ ՀԿ ներառող ՀՀ-ում երեխաների պաշտպանության ցաnցի համագործակցության արդյունքում:

 

 

Ցանցի նախագահ Միրա Անտոնյանը մանրամասնեց, որ ինդեքսի միջոցով գնահատվում են կառավարության կողմից ձեռնարկված գործողությունները հինգ բաղադրիչների միջոցով՝ քաղաքականություն և օրենսդրություն, ծառայություններ, կարողություն, համակարգում և հաշվետվողականություն: Դրանք ամրագրված են Երեխայի իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայով:

 

 

«Մեր խնդիրն էր գնահատել՝ որպես կոնվենցիայով պարտավորություններ ստանձնած երկիր՝ ցանկալի համակարգ ունենալու համար  Հայաստան ինչ առաջընթաց է գրանցել: Հատկապես ո՞ր հարցերում է  կարողացել ակնառու առաջընթաց գրանցել, ո՞ր կետերում բացեր ունենք»,-ասաց Անտոնյանը:

 

 

Ինդեքսը գնահատել են Հայաստանի ներսում, ապա ստացված արդյունքները համամետլ մյուս 8 երկրների ինդեքսների հետ: Բոլոր երկրներն էլ մի ընդհանրություն ունեն՝ սոցիալիստական անցյալը, սակայն դրանցից շատերը կտրուկ շրջադարձեր են իրականացրել:

 

 

«Մեր խնդիրն էր վերլուծության միջոցով հասկանալ, թե իրարից ի՞նչ ունենք սովորելու, իրար ի՞նչ ունենք տալու»,-ասաց ցանցի նախագահը:

 

 

Կատարված վերլուծությունները, ըստ Անտոնյանիի, ցույց են տվել, որ Հայաստանը 1/3-ի չափով է կարողացել  կատարել Երեխայի իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի շրջանակում  իր պարտավորությունները:  Հայաստանը կարողացել է  օրենքներում ու իրավական ակտերում ամրագրել այն, ինչ պարտավորվել է, այլ հարց է, որ դրանց իրագործման համար դեռ նոր հանձնառություններ են պետք:

 

 

Ինդեքսը բաղկացած է 626 ցուցանիշներից, որոնք համընդհանուր կերպով գնահատում են պետության քաղաքականությունը և գործողությունները՝ պաշտպանելու ընդդատության տակ գտնվող աղջիկներին և տղաներին:

 

 

Ինդեքսի միավորները հիմնված են 2014 թ. հունվարի 1-ի դրությամբ ունեցած տվյաների վրա, քանի որ մյուս բոլոր ութ երկրում նույնպես այդ ժամանակվա տվյալներով են կազմված: 2015-ի տվյալները համադրելի չէին լինի այլ երկրների ցուցանիշների հետ:

 

 

Կառավարման միավորը:  Հայաստանի այս միավորը կազմում է 0.713, երկիրը համարվում է լավ կատարող, աղյուսակի 2-րդ հորիզոնականում է Ռումինիայից հետո: Աղյուսակի ստորին հատվածում Բոսնիա և Հերցեգովինան ու Վրաստանն են:  Այս միավորն արտահայտում է երեխաների պաշտպանությանը վերաբերող ՀՀ օրինաստեղծ ու կիրարկման մեխանիզմները:

 

 

Երեխայի խոցելիություն: Խոցելիության միավորը գնահատում է երեք բաղադրատարր՝  կենսաբանական ընտանիքց դուրս ապրող երեխաների վիճակը,  խոցելի երեխաների պաշտպանությամբ զբաղվող  պետական ոլորտի անձնակազմը, սոցիալական ապահովության պետական ծախսերը՝ ՀՆԱ-ի կազմում:

 

 

Հայաստանը ցածր միավոր ունի ինդեքսի երեխայի խոցելիության դասակարգման մեջ՝ 0.280՝ առավելագույնը մեկ միավորից:  Ինը երկրների շարքում Հայաստանը վերջին հորիզոնականում է, առաջին տեղում Սերբիան է՝ 0.623 միավորով, ապա Կոսովոն՝ 0.56, Վրաստանը՝ 0.49 միավորով:

 

 

Հայաստանի ունեցած միավորը մասնագետները բացատրում են՝ ծնողներից բաժանված երեխաների 92 տոկոսը բնակվում է  հաստատություններում, նրանցից 97 տոկոսն հաշմանադամություն ունեն: Հայաստանը ծախսում է ՀՆԱ-ի 2.9 տոկոսը սոցիալական պաշտպանության համար, Սերբիայում այդ ցուցանիշը 21 տոկոսն է: Չկան երեխայի պաշտպանության գործում մասնագիտացված դատավորներ, սոցիալական աշխատողների թիվը փոքր է:

 

 

Բռնության և չարաշաման կանխարգելման միավորներ: Կառավարության գործողություններն աղջիկների և տղաների նկատմամբ բռնության կանխարգելման ու վերացման ուղղությամբ պետք է հակազդեն ընտանեկան բռնությանը և լքմանը, աշխատանքային, սեռական շահագործմանը և թրաֆիքինգին:

 

 

Բռնությանն առնչվող բոլոր խնդիրների համեմատության մեջ Հայաստանն ամենաբարձր միավորն ունի թրաֆիգինքի ու առևանգումների դեմ պայքարում: Հայաստանը նաև առաջնային գործողություններ է ձեռնարկում սեռական բռնությունների կանխարգելման ու վերացման ուղղությամբ: Ընտանեկան բռնության և եխերայի աշխատանքի կանխարգելման ու վերացմանն ուղղված աշխատանքները մնում են սահմանափակ:

 

 

Հայաստանը սահամնափակ գործողություններ է իրականացնում երեխաների նկատմամբ բռնություններ դեպքերի հայտնաբերման ու հաղորդման վերաբերյալ: Չնայած ՀՀ օրենսդրությունը նախատեսում է  քրեական պատասխանատվություն երեխաների նկատմամաբ բռնությունների համար, սակայն չկան հստակ մեխանիզմներ այդ դեպքերը հայտնաբերելու համար: Առաջարկներից մեկն էլ դպրոցներում համապատասխան մասնագետների վրա նման դեպքերը հայտնաբերելու ու հաղորդելու  պարտականություն դնելն է:

 

 

Տնտեսական շահագործում: Հայաստանի ցուցանիշը 0.381 միավոր է՝ առավելագույն մեկ միավորից: Սա ամենավատ  արդյունքն է  ինդեքսի ինը երկրների շարքում երեխայի աշխատանքը արգելելուն ուղղված քայլեր ձեռնարկելու մասով:  ՀՀ-ին ամենամոտ միավորն ունի Վրաստանը՝ 0.412: Առաջին տեղում  Ռումինիան է, ապա Բուլղարիան, Կոսովոն:

 

 

Սեռական շահագործում: Երեխաներին  սեռական շահագործումից պաշտպանելու գործում ՀՀ-ն ունի  0.488 միավոր՝ առավելագույն 1 միավորից, զբաղեցնում է 8-րդ տեղը ինը երկրների շարքում: Հայաստանն իր ցուցանիշով մոտ է Վրաստանին՝ 0.493:  Չկան մեխանիզմեր սեռական շահագործման դեպքերը բացահայտելու համար:

 

 

Թրաֆիքինգ:  Հայաստանի միավորը կազմում է  0.519 միավոր՝ առավելագոյն 1 միավորից, Հայաստանը զբաղեցնում է ինդեքսի 9 երկրների շարքում 8-րդ տեղը երեխաներին առևանգումից, վաճառքից կամ թրաֆիքինգից պաշտպանելու մասով: Հայաստանի միավորն ամենամոտն է Կոսովոյին (0.529) ու Բոսնիային (0.506):

 

 

Հաշմանադամություն: Հաշմանադամություն ունեցող երեխաների պաշտպանության հարցում ՀՀ միավորը 0.445 է:  9 երկրների շարքում գտնվում է 6-րդ հորիզոնականում է, ցուվանիշը մոտ է Վրաստանի և Սերբիայի միավորներին: Միավորները ցույց են տալիս, որ Հայաստանը հաշմանդամություն ունեցող երխեների պաշտպանության իր պարտավորությունների կատարման առումով կենտրոնացրել է իր ջանքերը օրենսդրության ու կանոնակարգերի մշակման վրա:

 

 

Ինդեքսում գնահատված են նաև թափառաշրջիկության, որդեգրման, ընտանիքներից բաժանված երեխաների խնամքի միավորները: Ցանցի մասնագետները ներկայացրել են հստակ առաջարկություններ առկա իրավիճակի բարելավման համար:
«Սա պետության հետ երկխոսության մեջ մտնելու գործիք է: Մեր նպատակն է ոչ թե քննադատել պետությանը, այլ հասկանալ թույլ կետերը,  երկխոսել պետության, նաև մեր դոնորների հետ: Սա մի կողմից երկրին կտա ավելի հասեցական առաջարկներ, մյուս կողմից առաջարկել պետությանն այն պիլոտային ծրագրերը, որոնք իրականացրել են և արդարացրել են իրենց, դառնան համակարգի մաս»,- նշեց Միրա Անտոյանը:

 

 

Ինդեքսի շնորհանդեսին ներկա աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար տեղակալ Սոնա Հարությունյանը կարևորեց նման նախաձեռնությունը՝ առավել ևս ՀԿ-ների, միջազգային կառույցների կողմից:

 
«Երեխաների պաշտպանության ինդեքսի ուղղությամբ կատարված հետազոտության, վերլուծության  գնահատման արդյունքում հստակեցվել են մեր երկրում երեխաների պաշտպանության շուրջ 15 ուղղությունով և օրենսդրության բնագավառում, և  իրականացված ծառայությունների արդյունքում ստացված ցուցանիշները»,-նշեց փոխնախարարը:
Նրա խոսքով՝ նման ուսումնասիրությունները օգտակար են քաղաքականության առաջնահերթությունների ճիշտ սահմանման, քաղաքականությամբ նախատեսված միջոցառումների ճիշտ իրականացման ուղղությամբ:

 

Հ. Կարապետյան

 

Դիտումների քանակը` 3975

Գլխավոր էջ