Ինչպե՞ս փոխել բռնաբարությունների շուրջ քննարկումների զավեշտալի ընթացքը
Թվում է՝ անհեթեթություն է: Սակայն ստորեւ ներկայացվող հարցերը ընդամենը հայելային արտացոլումն է այն ամենի, ինչը խոսվում է բռնաբարության զոհերի մասին և այն մասին, թե ինչպես կարող են կանայք խուսափել բռնությունից… Հոգեբան Ադրիանա Իմջը առաջարկում է ուղղել այն հարցերն, որ տալիս են բռնաբարության զոհերին բռնարարներին .
Օրիրնակ.
– Ինչու՞ է կասկածյալը եկել այնտեղ, որտեղ կային մարդիկ, ում նա կարող էր բռնաբարել:
– Արդյո՞ք նրա վրա կար այնպիսի հագուստ, որը կանանց մոտ ցանկություն կառաջացներ նրա հետ հարաբերություններ ունենալու, ընդհանրապես, ինչպե՞ս էր հագնված:
– Որտե՞ղ էրն այդ մարդու ծնողները, ընկերները, կողակիցը, երեխաները, ինչու՞ նրան չպահեցին տանը:
– Ինչու՞ էր նա խմել այնտեղ, որտեղ կային այնպիսի մարդիկ, ում նա կարող էր բռնաբարել:
– Ինչու՞ է նա թույլ տվել անծանոթ կնոջը նստել իր մեքենան, գալ տուն և այլն: Չգիտե՞ր որ դրանից հետո բռնաբարության մեղադրանքներ են լինում:
Եվ այսպես շարունակ: Եվ ի պատասխան հետևյալին «Նա նորմալ հագնված էր», պարզապես տվեք հաջորդ հարցը. «Իսկ միգուցե նրա գոտին, այնուամենայնիվ, կանչող էր», կամ էլ ՝ «Ինչու՞ նա չէր մտածում, որ այսպիսի տաբատների կոճակները շատ հեշտ է արձակել»:
Գուցե այդ ժամանակ մենք կարողանանք փոխել բռնաբարությունների շուրջ տարվող քննարկումների զավեշտալի ընթացքը, որն առկա է այժմ, եզրակացնում է հոգեբանը:
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Ինչպե՞ս հասկանալ ոստիկանության խորհուրդները
Ոստիկանության խորհուրդներն ու իրավապաշտպանների արձագանքը
Դիտումների քանակը` 3913