Ինչո՞վ են տարբերվում տղամարդկանց և կանանց ուղեղները
«Ապշեցուցիչ է այն, թե ինչքան են միմյանց լրացնում տղամարդկանց և կանանց ուղեղները», – այսպիսի եզրակացության են հանգել Փենսիլվանիայի համալսարանի հետազոտողները, որոնք ուսումնասիրություն են կատարել՝ կանանց ու տղամարդկանց ուղեղների տարբերությունները բացահայտելու համար: Հետազոտության մանրամասները ներկայացնում է բրիտանական The Guardian –ը :
Հետազոտողների խոսքերով՝ տղամարդկանց և կանանց ուղեղների միջև տարբերությունը մինչև 13 տարեկանը այդքան էլ նկատելի չեն, սակայն 14-17 տարեկանում այն ավելի ակնհայտ է դառնում:
Գիտնականները ուղեղի սկանավորում են անցկացրել գրեթե 1000 մարդկանց մոտ, որպեսզի ապացուցեն այն, ինչի մասին շատերը վաղուց գիտեին: Տղամարդկանց և կանանց ուղեղների միջև կան հստակ տարբերություններ, եւ դրանք կայանում են նրանում, որ տղամարդկանց ուղեղն ավելի հակված է գործողության ընկալմանն ու համաձայնեցմանը, իսկ կանանցը՝ սոցիալական հմտություններին և հիշողությանը, ինչի շնորհիվ կանանց մոտ շատ ավելի լավ է ստացվում միևնույն ժամանակ մի քանի գործով զբաղվել:
Նեյրոնային սխեմաների քարտեզները ցույց են տվել, որ ընդհանուր առմամբ կանանց ուղեղում աջ և ձախ կիսագնդերն իրար հետ շատ սերտորեն են կապված, մինչդեռ տղամարդկանց մոտ ավելի սերտ կապ է նկատվում ուղեղի առջևի և ետևի հատվածների միջև:
Ֆունկցիոնալ հետազոտությունների արդյունքների համաձայն ուղեղի ձախ կիսագունդը պատասխանատու է տրամաբանական մտածողության համար, իսկ աջը՝ ինտուիտիվ մտածողության: «Այդ իսկ պատճառով եթե որևէ խնդիր ենթադրում է երկու կիսագնդերի օգտագործումը, ապա կանայք շատ ավելի լավ են լուծում այդ խնդիրը՝ շնորհիվ իրենց ուղեղի առանձնահատկության», – հաստատում է Փենսիլվանիայի համալսարանի հետազոտող Ռաջինի Վերման, նշելով, որ կանանց մոտ շատ լավ է զարգացած ինտուիտիվ մտածողությունը, նրանք շատ լավ են հիշում տեղեկատվությունը: Զրույցի մեջ կանայք ավելի էմոցիոնալ են, իսկ տղամարդիկ ավելի ուշադիր են լսում:
Այնուհետև ավելացրեց.՛՛Ես շատ զարմացա, որ մենք եզրակացությունները շատ պարագաներում համընկան մեր գիտակցության մեջ գոյություն ունեցող կարծրատիպերի հետ: Եթե ես ուզենամ դիմել վարսավիրի կամ շեֆ-խոհարարի, ապա, ամենից հաճախ նրանք տղամարդիկ կլինեն:
Այս ամենը պարզվել է ամենամասշտաբային հետազոտություններից մեկի ընթացքում, որն ուղղված է առողջ տղամարդկանց և կանանց ուղողում նեյրոնային կապերի ուսումնասիրությանը: Նեյրոնային կապերի քարտեզները թույլ են տալիս գիտնականներին ունենալ ավելի հստակ պատկեր, թե տարբեր տարիքներում որն է համարվում նորման երկու սեռերի համար: Նրանք հույս ունեն այս քարտեզների օգնությամբ պարզել, թե կապ ունեն արդյոք միջնեյրոնային կապերի անոմալիաները ուղեղի գործունեության այնպիսի շեղումների հետ, ինչպիսիք են շիզոֆրենիան և ընկճախտը:
Մանրամասն քարտեզները ոչ միայն կօգնեն լավ հասկանալ տղամարդկանց և կանանց մտածողության տարբերությունները, այլև հնարավորություն են տալիս ուսումնասիրել նյարդաբանական խանգարումների արմատները, որոնք բնորոշ են այս կամ այն սեռին:
Վերմայի ղեկավարած գիտնականների խումբը օգտագործում էր մի մեթոդաբանություն, որը կոչվում է դիֆուզիոն-տենզորային պատկերում՝ 8-22 տարեկան 428 տղամարդկանց և 521 կանանց ուղեղում նեյրոնային կապերը պատկերելու նպատակով:
Սկանավորումը ցույց տվեց , որ կանանց մոտ շատ սերտորեն են կապված աջ և ձախ կիսագնդերը, մինչդեռ տղամարդկանց մոտ շատ ուժեղ են կապված միևնույն կիսագնդի առջևի և ետևի հատվածները: Տղամարդկանց պարագայում միակ հատվածը, որտեղ աջ և ձախ կիսագնդերի միջև ուժեղ կապ է նկատվել, դա փոքր ուղեղն է, որը շատ մեծ դեր է խաղում շարժումների կառավարման մեջ: ՛՛Եթե դուք ուզում եք սովորել դահուկներով սահել, ապա ձեզ մոտ պետք է շատ լավ զարգացած լինի փոքր ուղեղը՛՛ , -ասում է Վերման: Այս հետազոտության արդյունքները հրապարակվել են Proceedings of the National Academy of Sciences ամսագրում:
Աղբյուրը՝ The Guardian, Մեծ Բրիտանիա
Կարդացեք թեմայի շուրջ.
Կանանց ուղեղը ծավալով փոքր է, բայց ավելի արդյունավետ է աշխատում /”The Washington Times”
Դիտումների քանակը` 3958